Վրաստանի բնակչության շուրջ մեկ երրորդը պաշտպանում Է երկրի անդամակցությունը ԵԱՏՄ- ին. NDI
International newsՎրաստանի բնակչության շուրջ մեկ երրորդը պաշտպանում Է երկրի անդամակցությունը Եվրասիական միությանը: Դա ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Sputnik-ին, վկայում են հարցման արդյունքները:
Մասնավորապես, Եվրասիական միությանն անդամակցելուն կողմ Է արտահայտվել հարցման մասնակիցների 31 տոկոսը, այդ գաղափարը չի պաշտպանում հարցվածների 46 տոկոսը: Չի իմացել՝ ինչ պատասխանել մասնակիցների 22 տոկոսը, իսկ 1 տոկոսը հրաժարվել Է պատասխանից:
«Հասարակական կարծիքը Վրաստանում» սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել Է օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը: Հարցմանը մասնակցել Է 448 մարդ: Վիճակագրական սխալանքը կազմել Է 3,01 տոկոս:
NDI-ի հետազոտությունը ֆինանսավորում Է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SIDA): Հարցումն անցկացնում Է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը (CRRC):