Բուֆֆոնը կարող է բաց թողնել «Բորուսսիայի» հետ հանդիպումը
Sport«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի` Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ հոկտեմբերի 21-ին կայանալիք խաղին: Բուֆֆոնը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի` «Ինտերի» հետ խաղում (0:0):
-Կապտուկ ունեմ: Կարելի է ասել` 65 րոպե խաղացել եմ մեկ ոտքի վրա: Ուրախ եմ, որ կարողացա մինչև վերջ մասնակցել հանդիպմանը: Տեսնենք` պատրաստ կլինե՞մ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղին: Եթե չկարողանամ խաղալ, Նետոն պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ,-ասել է Բուֆֆոնը «Rai Sport»-ի եթերում: