Բեյլը չի մասնակցի «ՊՍԺ»-ի հետ խաղին
Sport«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի` «Պարի Սեն Ժերմենի» հետ խաղին: Այս մասին հաղորդում է «AS» պարբերականը:
Ուելսեցի ֆուտբոլիստը ձախ ոտքի մկանային վնասվածք ունի, որը ստացել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի` «Լևանտեի» հետ հանդիպման ժամանակ (3:0): Բեյլի ապաքինման ժամկետների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկատվություն չի հաղորդվում, սակայն նա հաստատ չի մասնակցի առաջիկա խաղին:
Նշենք նաև, որ այսօրվանից մարզումները վերսկսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով, ամենայն հավանականությամբ, կմասնակցի փարիզյան թիմի հետ խաղին, իսկ Կարիմ Բենզեման, Խամես Ռոդրիգեսը, Պեպեն և Դանիել Կարվախալը շարունակում են ապաքինվել վնասվածքներից:
Հավելենք, որ թիմերը մրցելու են հոկտեմբերի 21-ին: Այս խաղից առաջ և' «Ռեալը», և' «Պարի Սեն Ժերմենը» երկու հաղթանակ են տոնել: