Ռումենիգե. Կլինեն համակրելի հարսնացուներ, բայց հույս ունենք` Գվարդիոլան կմնա «Բավարիայում»
Sport«Բավարիայի» տնօրեն Կարլ-Հայցն Ռումենիգեն հույս ունի, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կհամաձայնի երկարաձգել պայմանագիրը:
-Ես ասել եմ, որ 2015 թվականի երկրորդ կեսում քննարկելու ենք այս հարցը և հստակություն ենք մտցնելու: Բանակցություններն առջևում են, բայց կայանալու են մինչև տարեվերջ: Շատ բան «Բավարիայի» համար շահեկան է:
Հասկանալի է, որ լինելու են նաև այլ համակրելի հարսնացուներ [նկատի ունի` Գվարդիոլան այլ առաջարկներ կունենա-խմբ.], բայց մենք դրական ենք տրամադրված և հույս ունենք` Գվարդիոլան կմնա «Բավարիայում»,-Ռումենիգեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հավելենք, որ կողմերի միջև գործող պայմանագիրը կորցնելու է վավերականությունը 2016 թվականի ամռանը, իսկ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գվարդիոլան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին» կամ Իսպանիայի հավաքականը: