Անչելոտի. Կվերադառնայի «Միլան» կամ «ՊՍԺ», բայց «Ինտերը» չէի մարզի
SportՀայտնի իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին պատմել է, թե որը ակումբներն է պատրաստ վերադառնալ, ինչպես նաև այն, թե որ թիմը հաստատ չէր գլխավորի։
-Ես չէի կարողանա մարզել «Ինտերը», քանի որ այդքան տարիներ եմ անցկացրել «Միլանում»։ Դա իմ անցյալը հարգելու և իմ մարզած ակումբի պատմությունը հարգելու հարց է։ «Ռեալից» հետո ես վիրահատվել եմ, որից հետո չորս ամիս պետք է հանգստանայի, և չէի կարողանա 100 տոկոսով աշխատել. «Միլանում» ամեն ինչ հասկացան։
Ես երջանկություն եմ ունեցել բավականություն ստանալ իմ բոլոր նախկին ակումբներում աշխատանքից, այդ պատճառով էլ չեմ կարող ասել, որ այս կամ այն ակումբը չէի վերադառնա, բայց հաստատ կվերադառնայի «Միլան» կամ «ՊՍԺ»,-ասել է Անչելոտին։