Տեխասցի պատանին, որին դպրոցում ահաբեկչի տեղ Էին դրել, Օբամայի հյուրն Է դարձել Սպիտակ տանը
International newsՏեխասցի դեռահաս Ահմեդ Մոհամեդը, որին վերջերս ահաբեկչի տեղ Էին դրել ու բռնել Էին սեփական դպրոցում, հոկտեմբերի 19-ին եղել Է Սպիտակ տան պատվավոր հյուրերից մեկը: Նա Վաշինգտոն Էր ժամանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անձնական հրավերով, որպեսզի իր հասակակիցների հետ միասին մասնակցի «Աստղագիտական երեկոյին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այս միջոցառումն անցկացվում Է արդեն երկրորդ տարին անընդմեջ եւ նպատակ ունի ամերիկացի ուսանողների եւ դպրոցականների շրջանում լրացուցիչ հետաքրքրություն արթնացնել գիտության եւ տեխնիկայի նկատմամբ:
Մոհամեդը տուժել Է այն բանի պատճառով, որ տանն ինքնուրույն զարթուցիչ Էր պատրաստել եւ այն դպրոց բերել, որպեսզի ցույց տա ուսուցչին: Անմեղ առարկան ռումբի տեղ Էր ընդունվել, իսկ պատանի գյուտարարին բռնել Էին դպրոցի պահապանները: Թյուրիմացությունը շուտով պարզվել Է, բայց տղան տհաճ րոպեներ Է ապրել: Երբ պատմությունը լայնորեն հայտնի Է դարձել, դրան արձագանքել Է Օբաման, որն Ահմեդին աջակցություն Է հայտնել Twitter-ում եւ նրան առաջարկել Է գալ մայրաքաղաք՝ մասնակցելու «Աստղագիտական երեկոյին»:
Տեխասցի դպրոցականն ասում Է, որ երազում Է սովորել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ ԱՄՆ-ի լավագույն գիտատեխնիկական բուհում, եւ ցանկանում Է ինժեներ դառնալ: Իսկ հոկտեմբերի 19-ին նա կարողացել Է մյուս երեխաների հետ միասին աստղերը դիտել Սպիտակ տան Հարավային մարգագետնում տեղադրված մեծ հեռադիտակով, ձեռք տալ իսկական տիեզերական սկաֆանդրներին եւ ուսումնասիրել NASA-ի պահեստներից բերված Լուսնի եւ Մարսի բնահողի նմուշները: Այդ գերատեսչության տնօրեն Չառլզ Բոլդենը Սպիտակ տան երեկոյին ներկա Է գտնվել աստղանավորդների եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների հետ միասին:
Ելույթ ունենալով հյուրերի առջեւ՝ Օբաման հիշեցրել Է, որ NASA-ն պլանավորում Է մինչեւ 2030-ական թվականների կեսերը նախապատրաստել մարդու առաջին ճանապարհորդությունը դեպի Մարս: «Դա նշանակում Է,-ասել Է նախագահը,-որ այստեղ ներկա գտնվող երիտասարդներից ոմանք կկարողանան մասնակցել այդ նախագծին»: «Ձեզանից ոմանք, հնարավոր Է, արդեն կանգնած են Մարս գնալու ճանապարհին»,-հավելել Է նա՝ դիմելով ամերիկացի ուսանողներին եւ դպրոցականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: