Իրաքի Անբարի նահանգում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել
International news
«Իսլամական պետության» տասնյակ անդամներ են զոհվել ու վիրավորվել Անբարի նահանգի Հիթ շրջանում իրաքյան ուժերի օդային հարվածների արդյունքում:
Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, սպանվածների թվում ահաբեկչական խմբավորման ութ ղեկավարներ են եղել: Իրաքյան համատեղ ռազմական ուժերի ղեկավարությունը նշել է, որ ձեռնարկված համատեղ գործողությունների արդյունքում զինապահեստ է ոչնչացվել Հիթ շրջանում: Բացի այդ, ականապատ բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Նաև ահաբեկիչներին պատկանող պայթուցիկ սարքավորումների արտադրամաս է ոչնչացվել Սինայի թաղամասում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ միասին Թիքրիթ քաղաքի հյուսիսում ազատագրել են Շուիշ և Սալամ գյուղերը:
Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ԻՊ-ն իրաքյան ուժերի դեմ Թիքրիթ քաղաքի հյուսիսում օգտագործել է քլոր պարունակող ռումբեր:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում:
2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվա նումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: