ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից հրահրված Ուկրաինայի ճգնաժամն օգտագործվում է ՆԱՏՕ-ի վերակենդանացման նպատակով:Պուտինը նաև նշել է նաև, որ Ռուսաստանը չի ներքաշվի ևս մեկ սպառազինությունների մրցավազքի մեջ:
Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն արհեստականորեն չի դադարեցնի համագործակցությունն իր արտասահմանյան գործընկերների հետ: Սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանին անհրաժեշտ է հաշվի առնել առկա ռիսկերը: Ինչպես նաև՝ պատրաստ լինել ինքնուրույն արտադրել ամբողջ առաջնահերթ անհրաժեշտ սարքավորումները, բաղադրիչները, նյութերը, ունենալ համապատասխան արտադրական հզորություններ, տեխնոլոգիաներ: