Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
SportԳերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Ինչպես հաղորդում է bundesliga.de կայքը, 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում Դորտմունդի «Բորուսիա»-ից ընդգրկվել է նաև Մաթիաս Գինտերը:
Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Մայնց»-ի նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի կազմում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և մասնակցել ողջ հանդիպմանը: Հանդիպման վերջնամասում Մխիթարյանը Օբամեյանգի փոխանցումից հետո շրջանցել է մրցակցի դարպասպահին և կրկնապատկել հաշիվը: Հենրիխ Մխիթարյանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև իր թիմի առաջին գոլի գրոհին: Մի շարք հեղինակավոր պարբերականների կողմից Մխիթարյանը ճանաչվել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: