Եգիպտոսում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը
International newsԵգիպտոսում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, և դեռ շարունակվում է ձայների հաշվարկը:
Ինչպես հաղորդում է ara.reuters.com կայքը, նախօերին տեղի էր ունեցել խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը եգիպտական 14 նահանգներում: Քվեարկությունն ավարտվել էր երեկոյան ժամը 9-ին, որից հետո սկսվել էր քվեների հաշվարկը:
Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 22-23-ը: Նոր խորհրդարանում կընդգրկվեն 568 պատգամավորներ:
Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են հոկտեմբերի 18-ին: Ընտրությունների ընթացքի անվտանգությունն ապահովել են անվտանգության ուժերը: Ընդհանուր առմամբ` ընտրություններն ընթացել են հանգիստ, առանց մեծ միջադեպերի:
Թեկնածուների թվում 417-ը կանայք են: Թեկնածուների մեծամասնությունը Նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի կողմնակիցներն են:
Ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերից ոչ շուտ:
Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 2013թ.-ին նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի իշխանության տապալումից հետո առաջին անգամ: