Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Society

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է: 

«Մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագրերի, խնդիրների մասին, բայց կցանկանայի, որպեսզի այսօր ընդհանրացնենք մեր մոտեցումները, մարզի տնտեսությունը դիտարկենք որպես մի ամբողջականություն, բայց այդ ամբողջականության մեջ փորձենք առանձնացնել այն ճյուղերը, որոնք այսօր կարող են ավելի արագ զարգանալ Լոռում, քան մեկ այլ մարզում: Խոսենք հարաբերական առավելությունների մասին, որովհետև ես համոզված եմ, որ տնտեսության որոշ ճյուղեր շատ ավելի արագ կարող են զարգանալ հենց Լոռում: Կցանկանայի, որպեսզի այստեղ միանգամից ձեզ համար պարզ լինի, որովհետև վստահ եմ, որ բոլորիդ անհանգստացնում է հարցը՝ կապված «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության հետ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը դեռևս նախորդ շաբաթ հանձնարարություն է ստացել՝ բաժնետերերի հետ այս շաբաթվա ընթացքում լուծել երկու ամսվա աշխատավարձի վճարումը բանվորներին, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը՝ վճարել ամբողջ պարտքը, որոշում կայացնել «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության հետագա ճակատագրի մասին: Վստահ եմ, որ արդեն այս շաբաթվա վերջին երկու ամսվա աշխատավարձը մարդիկ ստացած կլինեն, և մինչև դեկտեմբերի 15-ը ինչպես աշխատավարձի խնդիրը կլուծվի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի: Կցանկանայի, որպեսզի ավելի մանրամասն խոսենք այսօր մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի մասին, որովհետև մենք այնտեղ ծրագրեր ենք իրականացնում:

Խնդիրը դիտարկենք նաև մեկ այլ տեսանկյունից՝ այդ ճանապարհաշինությունը չի կարող ինքնանպատակ լինել. մենք ճանապարհաշինությանը մարզում թափ ենք հաղորդում, որպեսզի կարողանանք զարգացնել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և զբոսաշրջությունը: Կցանկանայի, որպեսզի նաև այս տեսանկյունից խնդիրը դիտարկենք:

Բնական է, որ այսօր արդեն մարզի տնտեսության առաջատարը Թեղուտի կոմբինատն է, և կոմբինատը դրական մեծ ազդեցություն ունի ոչ միայն մարզի տնտեսության, այլ նաև հանրապետության ողջ տնտեսության վրա: Թեղուտն այսօր, հանգիստ կարելի է ասել, որ համակարգաստեղծ ձեռնարկություն է: Կոմբինատի շուրջ արդեն ձևավորվել են մանր ու միջին ձեռնարկություններ, և գնալով այդ ձեռնարկությունների թիվն ավելանալու է: Ուղղակի, կցանկանայի, որպեսզի մարզի ղեկավարությունը շատ սերտ աշխատեր կոմբինատի հետ՝ ոչ միայն տնտեսական խնդիրներով, այլ նաև սոցիալական ու բնապահպանական:

Գիտատար, առաջավոր մտքի հետ կապված նախաձեռնությունների խնդիրը, մենք, կարծում եմ, կարողանալու ենք լավագույնս լուծել Վանաձորում նոր կենտրոնի կառուցմամբ: Այդ տեխնոլոգիական կենտրոնը մենք շահագործման ենք հանձնելու հաջորդ տարի:

Կցանկանայի տեսնել, թե հիմա ու՞ր ենք հասել, ո՞ր փուլում ենք գտնվում, որովհետև դրա հետ զուգահեռ մենք պետք է լուծենք նաև Վանաձորում Երևանի «Թումո» կենտրոնի մասնաճյուղի գործունեության խնդիրը: Բոլոր պարագաներում, «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ը 2016թ. ունենալու է նաև «Թումո» կենտրոնի մասնաճյուղ Վանաձորում: Արդեն բարերարի հետ ես խոսել եմ՝ կան մարդիկ, ովքեր այդ ծախսերն իրենց վրա են վերցնելու, և ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու մարզի այլ բնակավայրերի երեխաները հնարավորություն են ունենալու փորձարկել իրենց ունակությունները նաÖ ‡ այդ ոլորտում:

Տեղեկացնեմ, որ ես արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել, և մոտակա երկու շաբաթների ընթացքում մենք կասենք ձեզ հիմնադրամ ստեղծելու մասին՝ Լոռու զարգացման հիմնադրամ, որի խնդիրն է լինելու հենց այդ հարաբերական առավելություն ունեցող ճյուղերի զարգացումը Լոռու մարզում: Ես կարծում եմ, որ թեթև արդյունաբերության ոլորտը ձեր մարզում նորմալ զարգանում է, և այստեղ պետք է ներարկել որոշակի միջոցներ, ներգրավել նոր մարդկանց: Մենք այս խնդիրը, կարծում եմ, կարողանալու ենք կարճ ժամանակում մարզում լուծել:

Անշուշտ, կարևորում եմ նաև սոցիալական ոլորտին վերաբերող ենթակառուցվածքների զարգացումը: Նոր հիվանդանոցի և ծննդատան կառուցումը ևս չափազանց կարևոր խնդիր է: Կցանկանայի տեսնել, թե ի՞նչ ընթացքում են աշխատանքները, ե՞րբ ենք ավարտվելու, ե՞րբ ենք շահագործման հանձնելու:

Վերջին խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, դա զբոսաշրջության զարգացումն է մարզում, որտեղ դրա համար կան բոլոր նախապայմանները՝ պատմամշակութային հուշարձաններ, նորմալ ճանապարհներ, յուրահատուկ մարդիկ: Այստեղ ևս մենք պետք է կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաև ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Լոռու մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները` ընդգծելով, որ հաշվետու ժամանակաշրջանում մարզում, իրոք, դրական տեղաշարժ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում՝ առաջին հերթին, հատկապես, արդյունաբերության ոլորտում, որովհետև մարզը հիմնականում արդյունաբերական է:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ բաժնետերերի հետ քննարկել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը աշխատավարձերի գծով ընկերության պարտքերի ամբողջական մարման ժամանակացույցը՝ միաժամանակ առաջարկություններ մշակելով առկա արտադրական հզորությունների հետագա օգտագործման կամ, անհրաժեշտության դեպքում, վերապրոֆիլավորման ճանապարհով ձեռնարկության հիմնական գործունեությունը վերսկսելու հնարավորության վերաբերյալ:

Լոռու մարզպետին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ քննարկել մարզի ՓՄՁ-ներին արտոնյալ պայմաններով դրամական փոխառությունների տրամադրման հնարավորություններն ու այդ ընկերությունների կարողությունների ընդլայնմամբ աշխատատեղերի ստեղծման և արտահանման խրախուսման հստակ առաջնահերթություններից ելնելով, ծրագրային առաջարկներ մշակել՝ այդ նպատակով առաջիկայում ստեղծվելիք Լոռու զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին անհրաժեշտ է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների կրթական հաստատությունների և նախակրթարանների հրատապ նորոգման խնդիրներին:

Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել ՀՀ Լոռու մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ Լոռու մարզի առանձին տարածաշրջաններում կաթի և պտուղ-բանջարեղենի վերամշակման շղթայի կատարելագործման, սննդամթերքի անվտանգության ապահովման և մթերման ծավալների ավելացման նպատակով՝ Լոռու մարզպետի հետ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Լոռու մարզում կաթի վերամշակման, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման ու գործող արտադրությունների վերազինման ծրագրերին համակողմանի աջակցություն տրամադրելու հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը: Միաժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի համատեղ քննարկել վերոնշյալ ծրագրերի առաջմղման նպատակով ֆինանսական օժանդակության կոնկրետ գործիքների կիրառման հնարավորությունը:

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդրի ավարտական փուլի հնարավորինս շուտափույթ (2015-16թթ. ընթացքում) լուծման նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել Վանաձոր և Սպիտակ քաղաքներում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի ավարտական փուլի շահառու հանդիսացող ընտանիքների խնդիրը ֆինանսական օժանդակության հատկացմամբ մինչև տարեվերջ լուծելու ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Միաժամանակ, առաջար կություններ ներկայացնել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում նույն ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը 2016թ-ին ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ:

ՀՀ էկոնոմիկայի և մշակույթի նախարարներին հանձնարարվել է՝ Լոռու մարզպետի հետ ուսումնասիրել և համապատասխան ծրագրային առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն մարզի զբոսաշրջային ներուժի զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով մարզի պատմամշակութային արժեքների հիմնական երթուղիներն ու հարուստ բնաշխարհը:

Լոռու մարզպետին հանձնարարվել է՝ համակողմանի աջակցություն տրամադրել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և նրան հարակից կրթական-նորարական միջավայրի ստեղծման աշխատանքներին:

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank