ԱՄՆ-ը ՀՀՊ-ի առաջին գործնական փորձարկումն Է անցկացրել Եվրոպայում
International newsUSS Ross (DDG 71) ամերիկյան Էսկադրային ականակիրը հոկտեմբերի 20-ին հաջողությամբ բալիստիկ հրթիռ Է կալանել Է Հյուսիսային Ատլանտիկայում ՆԱՏՕ-ի երկրների հետ Maritime Theater Missile Defense (MTMD) զորավարժությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կայքում:
Դա դարձել Է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծովային բաղադրիչի` ԱՄՆ-ի կողմից իրականացված առաջին փորձարկումը:
Փորձարկումների ընթացքում, որոնք տեղի են ունեցել բրիտանական Հեբրիդյան կղզիների (Շոտլանդիայի մերձակայքում) զինափորձարանի մոտ, արձակվել Է բալիստիկ հրթիռ, որը կալանել են Էսկադրային ականակրի վրա տեղակայված ՀՀՊ-ի համակարգերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: