Վարշավայում անցկացված Շոպենի անվան միջազգային մրցույթում հաղթել Է 21-ամյա կորեացի Չո Սոն Ջինը
International newsՎարշավայում անցկացված Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում հաղթել Է հարավկորեացի 21-ամյա երաժիշտ Չո Սոն Ջինը, որը 2011 թվականին երրորդ մրցանակն Էր ստացել Պյոտր Չայկովսկու անվան մոսկովյան մրցույթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վարշավյան մրցանակի դրամական բաղադրիչը կազմում Է 30 հազար եվրո (33,6 հազար դոլար): Բացի այդ, երիտասարդ դաշնակահարը կկարողանա ելույթներ ունենալ աշխարհի լավագույն ակադեմիական հարթակներում:
Երկրորդ մրցանակը բաժին Է հասել կանադացի երաժիշտ Շառլ Ռիշար Ամլենին, երրորդը՝ ամերիկացի դաշնակահարուհի Քեյթ Լյուին:
Շոպենի անվան մրցույթն անցկացվում Է հինգ տարին մեկ: Մրցույթի պատմությունն սկսվել Է 88 տարի առաջ:
Մրցույթի նախորդ հաղթող Է դարձել ռուս դաշնակահարուհի Յուլիանա Ավդեեւան:
Այս տարի մրցույթին մասնակցել Է 78 դաշնակահար՝ քսան երկրներից: Մրցույթի մասնակիցները երեք շաբաթվա ընթացքում կատարում Էին միայն Շոպենի ստեղծագործությունները: