Մարգվելաշվիլին եւ Նաթանյահուն քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն գլոբալ անվտանգության հարցեր են քննարկել Երուսաղեմում կայացած հանդիպման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է վրացական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Վրաստանի նախագահը, առաջին տիկնոջ՝ Մակա Չիչուայի եւ պատվիրակության հետ, պետական այցով Իսրայելում Է գտնվել հոկտեմբերի 18-ից մինչեւ 20-ը:
Մարգվելաշվիլին եւ Նաթանյահուն խոսել են երկկողմ համագործակցության մասին, ինչպես նաեւ արծարծել են ռուս-վրացական հարաբերությունների հետ կապված հարցեր:
«Կողմերը խոսել են գլոբալ անվտանգության, տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ Վրաստանի եւ Իսրայելի ժողովուրդների բարեկամության մասին»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում Մարգվելաշվիլին հանդիպում Է ունեցել Իսրայելի իր պաշտոնակից Ռեուվեն Ռիվլինի, Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնի եւ խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ: