The Hill -ը գրում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է ելույթ ունենալու ԱՄՆ Կոնգրեսի ընդհանուր նստաշրջանում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, որը, ինչպես խոսնակն է մեկնաբանել, կլինի ևս մեկ ապացույց ԱՄՆ-ի ուկրաինական ժողովրդի հույսերին սատարելու:
Պյոտր Պորոշենկոն Վաշինգտոն կայցելի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով՝ նրա հետ քննարկելու Ուկրաինայի իրավիճակը:
Պորոշենկոն կդառնա Ուկրաինայի երկրորդ նախագահը, ում հրավիրում են ելույթ ունենալու Կոնգրեսում: 2005 թ,. ապրիլին Կոնգրեսի զույգ պալատների առջև ելույթ է ունեցել նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն: