Հենրիխ Մխիթարյանի գոլը՝ Բունդեսլիգայի 5 լավագույնների շարքում է
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը Բունդեսլիգայի 5 լավագույն գոլերի շարքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, ամփոփելով 9-րդ տուրը, լավագույ ն գոլերի շարքում ընդգրկել է նաև Մխիթարյանի գոլը, որ հայ կիսապաշտպանը խփել է «Մայնց»-ի դեմ խաղում:
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել էր նաև Բունդեսլիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում: