Ամերիկյան օդուժի F/A-18 ինքնաթիռ Է կործանվել Մեծ Բրիտանիայում
International newsԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F/A-18 «Հոռնեթ» բազմանպատակային ինքնաթիռ Է հոկտեմբերի 21-ին ընկել Մեծ Բրիտանիայի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Telegraph-ը: Նախնական տվյալներով՝ օդաչուին հաջողվել Է դուրս նետվել ընկնող օդանավից: Տուժածների վերաբերյալ տվյալները չեն ճշտվում:
Ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Սաֆոլքի կոմսության Լեյքենհիթի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Այն ընկել Է դաշտում՝ Ռեդմիր բնակավայրից ոչ հեռու՝ օդում լցավորման անհաջող փորձից հետո:
Կործանված ինքնաթիռը այն վեց F/A-18 «Հոռնեթ» ինքնաթիռներից մեկն Էր, որոնք ԱՄՆ Էին վերադառնում Մերձավոր Արեւելքում իրականացվող օդային գործողությանը մասնակցելուց հետո: