Վենետիկի հանձնաժողովի նիստում կքննարկվի Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը
PoliticsՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հատուկ հյուրի կարգավիճակում կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի նիստին։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա հայտնել է, որ Վենետիկում նիստի ընթացքում քննարկում կլինի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ: