Լուիս Ֆերնանդես. «Ռեալն» ավելի լավ է խաղում, երբ Մոդրիչը լավ մարզավիճակում է
Sport«ՊՍԺ»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆերնանդեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «ՊՍԺ» - «Ռեալ» հանդիպումից առաջ խոսել է մադրիդյան ակումբի խաղի մասին։
-«Ռեալն» ավելի լավ է խաղում, երբ Մոդրիչը լավ մարզավիճակում է: Կարևոր է նաև, որ պատշաճ վիճակում գտնվեն նաև Ռոնալդուն, Բեյլը և Բենզեման: Ինձ թվում է՝ հիմա «Ռեալը» հարյուրտոկոսանոց մարզավիճակում չէ:
Դա կարելի է նկատել Իսպանիայի առաջնույան հանդիպումներին հետևելիս։ «Սելթայի» և «Վիլյառեալի» նման թիմերը կարողանում են ճնշում գործադրել «Ռեալի» վրա,-ասել է Ֆերնանդեսը։