Իսրայելի տարածքում Գազայի հատվածից արձակված հրթիռ է պայթել
International newsԻսրայելի հարավում Գազայի հատվածից արձակված հրթիռ է պայթել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Haaretz պարբերականին:
Սահմանի հարեւանությամբ բաց տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:
Ավելի վաղ Հորդանանի Արեւմտյան ափին ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկին էին ձերբակալել: