Մեկ օրում ռեկորդային թվով՝ 12,6 հազար գաղթական Է ժամանել Սլովենիա
International newsՄեկ օրում՝ հոկտեմբերի 21-ի առավոտից մինչեւ 22-ի առավոտը, ավելի քան 12,6 հազար գաղթական Է ժամանել Սլովենիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը, հայտնել Է երկրի ոստիկանությունը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ նման քանակությամբ գաղթականների ներհոսքը ռեկորդային Է, որը գերազանցում Է նույնիսկ Հունգարիայում միգրացիոն ճգնաժամի ամենաթեժ շրջանում գրանցված ցուցանիշները:
Նախորդ ռեկորդը սահմանվել Էր սեպտեմբերի 23-ին, երբ մեկ օրում Հունգարիայի տարածք Էր ժամանել շուրջ 10 հազար մարդ:
Հոկտեմբերի 22-ին Սլովենիայի ներքին գործերի նախարար Վեսնա Ժնիդարը հայտնել Է, որ երկիրը Եվրամիության ղեկավարությունից օգնություն Է խնդրել Խորվաթիայի հետ սահմանի պահպանության համար: Մերձավոր Արեւելքից գաղթականների հոսքը կարգավորելու համար Սլովենիան խնդրել Է տրամադրել ոստիականական ստորաբաժանումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: