Հալեպի մերձակայքում սիրիական ուժերը գյուղ են ազատագրել
International newsՍիրիական բանակը հոկտեմբերի 22-ին վերահսկողություն է հաստատել Հալեպ քաղաքի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Քաֆր Աբիդ գյուղի վրա:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ռազմական գործողություններն իրականացվել են ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցությամբ: Գյուղն ազատագրվել է այնտեղ ահաբեկիչների վերջին «որջերը» ոչնչացնելուց, տասնյակ պայթուցիկ սարքավորումներ վնասազերծելուց հետո:
«Ջաբհա ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը մեծ վնասներ է կրել Համայի նահանգում: Բախումները սկսվել են նախորդ գիշերը Համրա գյուղում, արդյունքում 30 ահաբեկիչ են սպանվել, որոնց մեծամասնությունն արտասահմանցիներ են:
Հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են նաև Դեր Զորի օդանավակայանի շրջակայքում, որտեղ սիրիական ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» խմբավորման բոլոր անդամներին:
Սիրիական բանակն ավելի քան չորս