Ադրբեջանցի ուխտավորների զանգվածային վարակում Մեքքայում
International newsԱյս տարի Մեքքա մեկնած Ադրբեջանի ուխտավորների մոտ վիրուս է հայտնաբերվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, հայտարարել է ադրբեջանցի ուխտագնացների բժիշկների բրիգադի ղեկավար Քիթաբուլլահ Աքպերովը:
Նրա խոսքով` Սաուդյան Արաբիայում գտնվելու ժամանակ Ադրբեջանից 500 ուխտավորներ վարակվել են սուր շնչառական վիրուսով, որը ուղեկցվում է ծանր հազոցով, ախորժակի բացակայությամբ եւ հոդացավերով: Ըստ Աքպերովի` ուխտավորների հիվանդանալու պատճառը կարող էր լինել սառը ջուր օգտագործելը եւ ոչ ճիշտ սնվելը:
2015 թվականին Մեքքա են մեկնել 2400 ադրբեջանցի ուխտավորներ, նրանցից երեքը հաջի ժամանակ մահացել են:
Եգիպտական «Ալ Յում աս Սաբիա» թերթին ավելի վաղ տված հարցազրույցում Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աբդել Ազիզ Սաիդը հայտնել էր, որ այս տարի Մեքքա մեկնած 74 ուխտագնացներ հիվանդացել են խոզի գրիպով, որոնցից 9-ը մահացել են:
Նրա խոսքով, նախարարությունը ծրագրում է մինչեւ եկող տարի ուխտագնացներից պահանջել սեզոնային գրիպի դեմ պատվաստված լինելու մասին փաստաթուղթ: Առաջին հերթին այդ պահանջը վերաբերվելու է բնակչության այն խմբերին, որոնք ավելի հակված են գրիպով հիվանդանալու ժամանակ բարդացումներ ծագելու հավանականությանը:
2015 թվականի սեպտեմբերին մուսուլմանների համընդհանուր հաջը Մեքքա ուղեկցվել է բազմաթիվ ողբերգական զոհերով: Այսպես, Մեքքայի «Ալ Հարամ» գլխավոր մզկիթում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով զոհվել են 111 մարդ: Հաջի ժամանակ ամենամասսայական ողբերգությունը դարձավ սեպտեմբերի 24-ին Մինա հովտում ուխտագնացների միջեւ հրմշտոցը, որի արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 1453 մարդ: