Ադրբեջանում ընտրությունների մշտադիտարկման համար ոչ փող կա, ոչ էլ ցանկություն. փորձագետ
International newsՎերջին 10-15 տարում Ադրբեջանում անցկացված ընտրությունների դիտորդություն իրականացնող բազմաթիվ տեղական կազմակերպություններ, որոնք իրենց զեկույցներում քննադատական կարծիքներ էին արտահայտել դրանց վերաբերյալ, նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նկատմամբ որեւէ հետաքրքրություն չեն ցուցաբերում:
Այս մասին հայտնում է faktxeber.com կայքը` նշելով, որ դրանցից մեկի` Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին ներկայում գտնվում է բանտարկության մեջ:
Ըստ կայքի` Ժողովրդավարության ուսումնառության հասարակական միությունն ու ադրբեջանական մի շարք այլ կառույցներ հրաժարվում են առաջիկա ընտրություններում դիտորդությունից:
Կայքի այն հարցին, թե տեղական մոնիտորինգային կազմակերպությունների` ընտրական գործըթնացից դուրս մնալն ինչպես կարող է ազդել ընտրությունների ընթացքի վրա, փորձագետն ասել է.
«Ոչ մի ազդեցություն էլ չի ունենալու, ինչպես չի ունեցել նախորդ ընտրությունների դեպքում: Իշխանություններն ընտրություններն ինչպես ուզում են, այնպես էլ անցկացնում են: Բայցի այդ, այս ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը գրեթե զրո է:
Ընտրություններին շատ քիչ քաղաքական կուսակցություններ են մասնակցում, իսկ շարքային քաղաքացիները շատ քիչ հետաքրքրություն են ցուցաբերում ընտրությանը: Չնայած միջազգային կազմաերպությունների պահանջին, իշխանությունները չփոխեցին ընտրական օրենսդրությունը: Նման մթնոլորտում գործելը շատ դժվար է...»: