Ֆրանսիայում առնվազն 42 մարդ Է զոհվել ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով
International newsՖրանսիայի հարավարեւմտյան շրջանում առնվազն 42 մարդ Է զոհվել մարդատար ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս թիվը ներկայացրել Է iTELE լրատվական հեռուստաալիքը:
Ավելի վաղ փրկարար ծառայությունները հայտնել Էին 39 զոհվածների մասին:
Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան Ժիրոնդայի դեպարտամենտի Լիբուռն քաղաքի մերձակա տեղական նշանակության նեղ ճանապարհին: Մեծ արագությամբ ընթացող փոխադրամիջոցների բախման հետեւանքով դրանք բռնկվել են: Ավտոբուսի ուղեւորներից շատերը զոհվել են՝ չկարողանալով դուրս պրծնել այրվող սրահից:
Ըստ առկա տվյալների՝ զոհվածների մեծ մասը Էքսկուրսիա մեկնած տարեցներ են: Ողջ Է մնացել միայն ութ մարդ, որոնցից երեքը վերքեր են ստացել:
Պատահարի վայրում աշխատում են հրշեջ-փրկարար ծառայության շուրջ 60 աշխատակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: