Yerevan, 10.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչ զավեշտալի իրավիճակներում է հայտնվել Գարիկը, երբ ներկել էր մազերը

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Երբ հանրությունն առաջին անգամ տեսավ Գարիկին՝ «Սիրո գործակից» ֆիլմի նկարահանումների ժամանակ, բոլորին մի հարց էր հետաքրքրում՝ Գարիկն իսկապե՞ս ներկել է մազերը։ Այո, դերասանն իրոք ներկել էր մազերը, երկարացրել ու գանգրացրել դրանք՝ ֆիլմում ավելի ամբողջական կերպար ստանալու համար և մեկուկես ամիս ամենօրյա փորձությունների մեջ է եղել։ Գարիկին նունիսկ քնելու համար հատուկ դիրք է «հրահանգված» եղել, որպեսզի մազերը չփչանան:) BlogNews-ը հումորիստ-դերասանի հետ խոսել է այս ամենի մասին։

-Գարիկ, Ձեր կերպարի արտաքինը ֆիլմի հիմնական թիրախներից մեկն էր։ Ինչպե՞ս ծնվեց այս կերպարը, միանգամի՞ց համաձայնեցիք այդ  փոփոխությանը։

-Երկար ժամանակ էկրաններին չէի, այս ընթացքում եղել եմ կարմիր՝ հայերեն ասած, «ռիժիյ» մազերով ու պեպեններով և առանց մի ատամի։

Սկզբում գիտեի կերպարի բնավորությունը, ոչ թե տեսքը, որովհետև տեսքը որոշվեց վերջում։ Ինձ հարցրեցին՝ ինչպես եմ պատկերացնում կերպարը, ես կերպար կերտելուց առաջ միշտ մտաբերում եմ նմանատիպ մարդկանց, իրավիճակներ։ Երևի սովետական ֆիլմերից է մեջս մնացել ասոցացիան, որ իրենից անկախ պատմությունների մեջ ընկնող, անզգույշ ու միամիտ կերպարները լինում են գանգուր, փափուկ մազերով՝ «ռիժի» ու պեպենոտ։ Երբ ասացի, որ միշտ մտածել եմ էսպիսի կերպար խաղալ, ռեժիսորներն անմիջապես նկարեցին ինձ, ֆոտոշոփով ստացանք կերպարս, որը շատ ծիծաղելի էր։ Բոլորը հավանեցին ու միանգամից ինձ ուղարկեցին մասնագետների մոտ։ Անկեղծ ասած, չգիտեի մազ ներկելն ու գանգրացնելն ինչ բարդ պրոցես է լինում, եթե իմանայի, հնարավոր է` երազանքս մեջս պահեի:)

-Ասում են՝ այդ փուլում Ձեզ միշտ գլխարկով էին տեսնում։ Հե՞շտ կոծկեցիք Ձեր նոր տեսքը։

-Այդ ընթացքում գլխարկով էի ման գալիս, փորձում էի ինչ-որ կերպ թաքցնել մազերս, գոնե՝ տանից մեքենա  ճանապարհին, բայց դա շատ բարդ էր, մազերս մի քիչ երևում էին, անգամ եթե չերևային, ամռանը ձմեռային գլխարկով մարդիկ ուշադրություն են գրավում:) Հարմարվել էի այդ կերպարին, նույնիսկ այնքան, որ ինձ համար դեպրեսիան սկսվեց, երբ ինձ վերադարձրին սովորական կերպարիս։) Մեր անձնակազմն ինձ երկու ամիս տեսել էր այդ գույնի մազերով, ու մինչև վերջերս էլ չէին տեսել, մեկ շաբաթ առաջ տեսան, իրոք չճանաչեցին։

Վերջին նկարահանումն ավարտեցինք առավոտյան 5-ին ու անմիջապես ներկեցինք մազերս, որպեսզի քնեմ, արթնանամ սև մազերով ու ինձ թվա, որ դա երազ էր։)

-Ձեզ սիրեցի՞ք «ռիժիյ» կերպարով։

-Չէ։)

-Ասում են՝ արտաքին փոփոխությունը միշտ սթրեսով է ուղեկցվում։

-Մարդ կա արտաքին փոփոխությունն անում է դա ցուցադրելու համար և հետո դա արդարանում է մարդկանց ուշադրությամբ, գովեստի խոսքերով, սակայն երբ դու անում ես փոփոխություն, որը մեկուկես ամիս պետք է ոչ ոք չտեսնի, շատ բարդ է։ Հաջորդ օրը գալիս է դա կոծկելու մեխանիզմների  որոնումը, առավել ևս, երբ դու Երևանում ես, ամառվա ամենաշոգ ամիսն է, ունես Եվրոպայից հյուրեր, ովքեր 1 ամսով  եկել են Ձեր տուն և հույս ունեն, որ դու պետք է իրենց ցույց տաս քաղաքը... Ինձ համար կոմպրոմիսների ժամանակ էր, ի դեպ,  շատ ծիծաղելի։

-Կոմպրոմիսերի  փուլում ձեզ նորովի բացահայտեցի՞ք։

-Ես գիտեի՝ ինչպիսին եմ, ամեն ինչ հաշվարկած էր։ Ես գիտեի, որ չպիտի էնպիիսի բան անեմ, որ սթրեսի ենթարկեմ ինձ առաջին հերթին, որովհետև դա կխանգարեր ինձ նկարահանումների ժամանակ։

-Զավեշտալի  ի՞նչ իրավիճակներ կհիշեք Ձեր կյանքի այս փուլից։

-Մեկ շաբաթ անց ես արդեն սովոր էի, որ այսպիսի մազերով եմ, հյուրերս՝ ոչ և ամեն առավոտ ծիծաղով էինք  արթնանում։ Ինձ դիմավորում էին ծիծաղով, կոպիտ ասած՝ ձեռ առնելով, վրաս «ղժալով», մինչև տանից դուրս էի գալիս։ Երկրորդ էտապում քեզ սպասում են ընկերներդ, ովքեր քեզ 1 շաբաթ չեն տեսել, կասկածում են՝ ինչու չեն կարողանում տեսնել և գալիս են ձեր տուն, երրորդ օղակում սկայպով բարեկամներն են, ովքեր ասում են՝ բա ո»ւր ա։ Ու էդպես՝ օղակ-օղակ բոլորին ներկայանում էի։ Չեկավ այն օրը, երբ բոլորը գիտեին, որ ես այդպիսի մազերով եմ։ Մինչև վերջին օրը լինում էին մարդիկ, ովքեր ծիծաղում էին այնպես, ինչպես առաջին օրը՝ մյուսները։

-Կերպարային այսպիսի լուրջ փոփոխությունների էլի կդիմե՞ք։

-Միանշանակ։ Ես շատ եմ ուզում, որ ֆիլմից ֆիլմ կերպարս տարբերվի և՛ բնավորությամբ,  և՛ որակով, և՛, իհարկե, վիզուալ։ Երբ կերպար եմ կերտում, ուզում եմ դա անել 0-100 % և ինչ-որ բան ինձ չկանգնեցինի՝ իհարկե, խելացիի շրջանակներում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another