Թուրքական իրավապահները PKK-ի չորս անդամի են չեզոքացրել
International newsԷրզրումում թուրքական իրավապահ մարմինների կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակում չեզոքացվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) 4 զինյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլի եթ» պրաբերականը:
Գործողությունների հետևանքով 2 քուրդ զինյալ զոհվել է, PKK-ի անդամներից մեկը թուրքական իրավապահների ձեռքն է ընկել վիրավոր, իսկ մյուսն անվնաս վիճակում: Հաղորդվում է, որ քուրդ զինյալներին պատկանող քարանձավային ապաստարաններից առգրավվել է զգալի քանակությամբ զենք-զինամթերք: