Կիեւում ադրբեջանցիների միջեւ փոխրաձգություն է տեղի ունեցել, 2 հոգի վիրավորվել են
International newsՈւկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնական Սիչնեվի թաղամասում գտնվող «Եվրազիա» ռեստորանում ադրբեջանցիների երկու խմբի միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երկու հոգի ծանր վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է report.az լրատվական կայքը, ադրբեջանցիների միջեւ ծագած վիճաբանությունից հետո տղամարդկանցից մեկն ատրճանակով կրակել է մյուսի վրա, որից հետո խմբերի միջեւ փոխհրաձգություն է սկսվել: Արդյունքում հրազենային վերք է ստացել մատուցողուհին եւ միջադեպի հետ կապ չունեցող եւս մեկ քաղաքացի:
Մինչ ոստիկանության ժամանումը ադրբեջանցիները փախել են միջադեպի վայրից: Ոստիկանության աշխատակիցները ԶԼՄ-ներին հայտնել են, որ հանցագործները շուտով կհայտնաբերվեն եւ կձերբակալվեն, քանի որ միջադեպի վայրում մեծ թվով հետքեր են թողել: