Պավել Նեդվեդը` «Յուվենտուսի» փոխնախագահ
Sport«Յուվենտուսի» տնօրենների խորհրդի որոշմամբ` Պավել Նեդվեդը նշանակվել է ակումբի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը: 43-ամյա Նեդվեդը մինչ այս կատարում էր ակումբի սպորտային տնօրենի պարտականությունները:
«Իմ նպատակը չփոխվելն է: Ես ամեն օր շփվելու եմ ֆուտբոլիստների և մարզիչների հետ: Ավելի շատ ես օգտակար եմ հենց խաղերին վերաբերվող հարցերում»,-ասել է Նեդվեդը: