Բենիտես. «Ռեալը» ճնշու՞մ է մրցավարներին... Այդ լուրերն անհիմն են
Sport«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր մեկնաբանությունն է տվել իսպանական մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, որոնց համաձայն` մադրիդյան ակումբի ղեկավարությունը փորձել է ճնշում գործադրել «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմի վրա: «AS»-ի հաղորդմամբ, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բենիտեսը բավականին կտրուկ է խոսել:
-Նման մեղադրանքներն անհիմն են: Երբ մամուլում նման լուրեր են հայտնվում և չի նշվում տեղեկատվության աղբյուրը, ապա դրանք չենք կարող վստահություն առաջացնել: Լա Լիգան, ֆուտբոլի ֆեդերացիան և մրցավարների ասոցիացիան պետք է զբաղվեն այդ հարցով, փորձեն ճշտել շշուկները և գտնել ապացույցներ: Եթե ոչինչ չհաստատվի, այդ լուրերը տարածող մարդիկ պետք է պատժվեն:
Դուք` լրագրողներդ, պարզապես տարածում եք այդ շշուկները: Եթե դրանք հիմնավորված լինեն, ձեզ համար լավ կլինի, իսկ հակառակ դեպքում` լուրջ փոխհատուցում կվճարեք: Մամուլում չպետք է նման շշուկներ հայտնվեն,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բենիտեսը: