Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«ԳԿՄԿ-ն իրականացնում է ակտիվ աշխատանք ուսանողների ու շրջանավարտների հետ». Նաիրա Հակոբյան

Ծաղկաձորում ավարտվեց «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի շրջանակներում ամառային դպրոցը, որի նպատակն է հեռավար հարթակում առցանց դասընթացների գործնական կառուցումը, հեռավար դասընթացների տեսագրությունների նկարահանումը և մոնտաժը, տեսականֆերանսների ինտեգրումը հեռավար դասընթացներում և այլն: Ամառային դպրոցում տեսական և գործնական դասախոսությունների միջոցով հեռավար կրթության կազմակերպման հմտություններին ծանոթացան ԲՈւՀ-երի և հատկապես ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոսները: Նրանք պատրաստում են բավականին հետաքրքիր և պահանջված առարկաներ հասարակության լայն շերտերի համար: Շարունակական կրթության համատեքստում այս տարվանից Գիտակրթական միջազգային կենտրոնում կգործեն մոտ 20 հեռավար ծրագրեր, որոնց թվում են՝ «Հանրային կապեր», «Մարքեթինգ», «Հասարակական կազմակերպությունների կառավարում», «Business English», «Basic English» և այլն: Orer.am-ի զրուցակիցն է Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան,հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը, ով ամառային դպրոցի դասախոսներից էր: Ինչպիսի՞ մասնագիտական կրթական ծրագրեր են իրականացվում Գիտակրթական միջազգային կենտրոնում: Գիտակրթական միջազգային կենտրոնն  առաջարկում է  կրթական  ծրագրերի ցանկ՝ կրթական երկու  մակարդակներում (մագիստրանտի և հետազոտողի  կրթական աստիճաններում) հումանիտար, սոցիալական, տնտեսագիտական, բնական գիտությունների ուղղություններով, ինչը համահունչ է Կենտրոնի առաքելությամբ սահմանված գործունեության հիմնական  ուղղություններին:Կենտրոնի մասնագիտական ամբիոններում իրականացվում են կրթական ծրագրեր՝  24 մասնագիտություններով մատուցվում են մագիստրոսի, իսկ 38-ով՝ ասպիրանտուրայի  կրթական աստիճաններում: Առաջնային խնդիրներից է միջազգային  կրթական չափանիշներին  համապատասխան՝ կրթական ծրագրերի առանցքային և բովանդակային  վերափոխումը, կրեդիտային համակարգի  ընդլայնված կիրառության ապահովումը կրթական բոլոր ծրագրերում և  ուսուցման ձևերում: Այս դրույթի հաջողության գրավականը  որակի ներքին  վերահսկման  համակարգի ներդրումն էր, պարբերաբար ինքնավերլուծությունները, թիրախային  գործողությունների պլանավորումն ու իրականացումը, որակի ապահովման հայեցակարգի, որակիհամակարգայինկառավարմանքաղաքականությանառկայությունը:Կենտրոնը հատկապես մեծ նշանակություն է դարձնում դասավանդման ու ուսումնառության մեթոդներին:Կարևորվում են կրթական ծրագրերի հաստատման, պարբերական վերանայման  և մոնիթորինգի, ուսանողների ուսումնառության գնահատման հստակ մեխանիզմները:  Բնականաբար, խիստ կարևոր է, որ դասավանդող դասախոսը ունենա խորը մասնագիտական գիտելիքներ, դրանք ուսանողներին  արդյունավետ փոխանցելու  անհրաժեշտ հմտություն և փորձ, հետևապես, Կենտրոնում դասախոսական անձնակազմին  տրվում է հնարավորություն  զարգացնել և ընդլայնել  իրենց դասավանդման հմտությունները և խրախուսվում է գիտելիքի արժեքը: Կենտրոնը ապահովում է ուսանողներին առարկայական  ծրագրերով և նախատեսված ռեսուրսներով: Ի լրումն դասախոսի՝  ուսանողները իրենց ուսումնառության ընթացքում  օգտվում են ինչպես մարդկային, այնպես էլ նյութական (գրադարաններ և համակարգչային սարքավորումներ, անհատական դասախոսներ և խորհրդատուներ և այլն)  ռեսուրսներից: Ուսումնառության ռեսուրսները, այլ աջակցող մեխանիզմները  մշտապես մատչելի են ուսանողների համար, նախագծում են նրանց կարիքներին համապատասխան  ու հաշվի են առնվում  այդ ծառայություններից օգտվողների կարծիքը, վերլուծում և բարելավում են ուսանողների մատուցվող  օժանդակ ծառայությունների  արդյունավետությունը: Առանձին  դասախոսների կողմից կիրառվող դասավանդվող  և ուսուցանվող մեթոդների արդյունավետությունը գնահատվում է յուրաքանչյուր կիսամյակի  ավարտին իրականցվող  դասավանդման  որակի  և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների  միջոցով և արդյունքում պարզ է դառնում թերություններն ու բացթողումները:  Եվ սա է պատճառներից մեկը, որ Կենտրոնում շարունակաբար կազմակերպվում է կրեդիտային համակարգով  դասախոսների  որակավորման բարձրացման  կրթական ծրագրեր, որոնցում ներառված է  դասավանդման  ժամանակակից  մեթոդաբանությունը, տեղեկատվական  տեխնոլոգիաների կիրառումը մանկավարժական կարողությունների և հմտությունների զարգացումը հեռավար կրթությունը և այլն: Այս ուղղությամբ կատարվող աշխատանքներում Կենտրոնը կարևորում է առաջավոր  գիտամանկավարժական  փորձի խրախուսման  և զարգացման  ներակադեմիական  մեխանիզմների զարգացումը,  ուսուցման ժամանանակից  մեթոդների ու տեխնոլոգիաների շարունանական  զարգացումն ու ներդրումը: Պրոֆեսորադասախոսական  անձնակազմի  շարունակական  վերապատրաստումների ու  մասնագիտական  որակավորման բարձրացման  դասընթացների իրականացումը խնդիրներ են, որոնք ներառված  են  նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ռազմավարական ծրագրում: Տեղյակ եմ, որ Գիտակրթական միջազգային Կենտրոնը որդեգրել է քաղաքականություն՝ աջակցել ուսանողներին` ներգրավվելու գիտահետազոտական աշխատանքներում: Ինչպիսի՞ աջակցության մասին է խոսքը: ՀՀ ԳԱԱ գիտական  հայտարարությունների կարևորագույն գործառույթներից է Գիտակրթական միջազգային կենտրոնի  ուսանողական համակազմի ներգրավվածության ապահովումը գիտահետազոտական  աշխատանքներում: Վերոնշյալ հանգամանքն ամրագրված է նաև Կենտրոնի զարգացման  ռազմավարական ծրագրում, այն է՝ ընդլայնել  ուսանողների ներգրավվածությունը  հետազոտական աշխատանքներում, ապահովել գիտական ծրագրերում ասպիրանտների ու մագիստրոսների  մասնակցությունը, խրախուսել ուսանողների գիտահետազոտական   աշխատանքների կատարումը, նրանց ներգրավվածությունը պետական  բյուջեից  ֆինանսավորվող  գիտահետազոտական  ծրագրերում: Կենտրոնի մագիստրոսների և ասպիրանտների  կրթական ծրագրերը նույնպես   նախատեսում են ուսանողների  ներգրավվածության ապահովում տարբեր գիտահետազոտական   աշխատանքներում: Գիտահետազոտական  աշխատանքների կատարումը մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար պարտադիր կրթական բաղադրիչ է: Լինելով  ՀՀ ԳԱԱ ենթակայության կառույցի՝ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները, այս տեսանկյունից, գտնվում են գերշահեկան վիճակում, որովհետև Կենտրոնի մասնագիտական ամբիոնները տեղակայված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտներում և  կենտրոններում: Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները` կապված մասնագիտական առանձնահատկություններից  և ամբիոնների  տեղաբաշխվածությունից  իրենց ուսումնառության ողջ  ընթացքը  անց են կացնում  տվյալ գիտական և մասնագիտական  ուղղվածության հաստատության գիտամշակութային մթնոլորտում, շփվում, հաղորդակցվում, մասնակցում կամ անմիջական  կատարողը դառնում  գիտահետազոտական աշխատանքների, կիրառում առկա նյութատեխնիկական, լաբարատոր հնարավորությունները, իրազեկվում  մասնագիտական բնագավառի նորարարություններին, պարբերաբար հետազոտական աշխատանքներում  ներգրավվում և գիտական  հետազոտությունների տեսքով տպագրվում  ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտերկրի  հեղինակավոր գիտական պարբերականներում: ԳԿՄԿ-ն իրականացնում է ակտիվ  աշխատանք ուսանողների ու շրջանավարտների հետ: Ինչպես է արտահայտվում այդ ակտիվ աշխատանքը և ինչպիսի՞ հաջողություններ ունեք: Պարբերաբար  կազմակերպվում են Հայաստանի տեսարժան վայրերով ճանաչողական արշավներ՝ գիդերի և պատմաբան ուսանողների  ուղեկցությամբ: Այսօրինակ արշավների բազմաբովանդակ  և օգտակար լինելու փաստն  արտահայտվում է շարունակականությամբ`միախառնված հայրենասիրության, ազգային արժեքների պահպանման  գաղափարի բարձրացմամբ և նոր ընկերներ, ծանոթների  ձեռքբերմամբ: Գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակազմի, ՀՀ ԳԱԱ գրադարանի  և ուսանողների ինքնակամ հանգանակությամբ արդեն 4-րդ անգամ կազմակերպվում է «Աջակցենք սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքներին» բարեգործական, մարդասիրական նախագիծը: Այս տարիների ընթացքում  Խաչիկ, Թթուջուր, Կոթի, Բաղանիս, Չինար և Այգեպար  գյուղերի շուրջ 30 ընտանիքների հասցվել է տարատեսակ օգնություն, 4   սահմանամերձ գյուղերի դպրոցների   և   2 զորամասերի գրադարանները համալրվել են  նորանուն գրքերով: Կապ պահպանելով մեր շրջանավարտների հետ՝ ավելի քան 3000  ուսանողներից հավաքագրվել  և արխիվացվել են  տվյալներ նրանց զբաղվածության, գործազրկության  և  Հայաստանում չլինելու  մասին: Համագործակցելով մի շարք աշխատանքային գործակալությունների, գործազուրկերի պետական  գործակալության, խոշորագույն  ընկերությունների կադրերի բաժինների հետ՝ Գիտակրթական միջազգային Կենտրոնը ավարտած շրջանավարտներին առաջարկել և իրազեկել է բազմաթիվ ու բազմապրոֆիլ աշխատանքների մասին: ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային Կենտրոնը ունենալով պաշտոնական  ինտերնետային կայք, ֆեյսբուքյան էջ և Գիտակրթական միջազգային կենտրոնի Ուխ-ի ֆեյսբուքյան էջ, ամեն օր թարմացնում և տեղադրում է  տարատեսակ տեղեկություններ, հայտարարություններ ,  միջոցառումների հրավերները և  Գիտակրթական միջազգային կենտրոնըում տեղի ունեցող միջոցառումները լուսաբանված նյութերը: Համագործակցում  են  Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակի  և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ինչպես նաև մի շարք ՀԿ-ների հետ ` կազմակերպելով հանդիպումներ, սեմինարներ , համատեղ նախագծեր: Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակը իրենց գրադարանից Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավաբանության և միջազգային հարաբերություններ բաժնի ուսանողներին տրամադրում է  մասնագիտական գրականություն: Եկեղեցու պատմության և ազգային տոների  պահպանությանն ու նշանակությանն  ուղղված՝ կազմակերպվում են պարբերական հանդիպումներ հոգևորականների հետ: Կենտրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել FYCA երիտասարդական ակումբի հետ, որը խելացի և տաղանդավոր  ուսանողներին հնարավորություն է տալիս աշխարհի մի շարք երկրներում մասնակցել ամենատարբեր սեմինարների, կոնֆերանսների , իրենց փորձով կիսվել այլ ազգերի ուսանողների հետ և իրականացնել իրենց ոչ ֆորմալ կրթությունը: Գիտենք, որ Կենտրոնում հատուկ ուշադրություն է դարձվում ուսանողների իրավունքների պաշտպանությանը… Այո՛, ուսանողների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ խնդիրների լուծման համար Կենտրոնում գործում է Ուսանողական խորհուրդ: Այն Կենտրոնում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է, որի նպատակներն են`պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների մասնակցությունը Կենտրոնի կառավարմանը, համապատասխան ստորսբաժանումների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր, մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, նպաստել ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացումը, աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը և այլն: Ուսանողների ճնշող մեծամասնությունը իրազեկված է ՈՒԽ գործունեության մասին և անհրաժեշտության դեպքում դիմում է ՈՒԽ-ին: Ուսանողներն իրենց հուզող տարբեր խնդիրներով դիմում են դեկանին և կուրատորներին: Արտաքին կապեր և միջազգային կրթական ծրագրերին ինտեգրման առումով բավական մեծ հաջողությունների եք հասել: Կպատմե՞ք Ձեր փորձի մասին: Փորձի փոխանակմանը, զարգացմանը և միջազգայնացմանը նպաստող միջավայր ստեղծելու նպատակով Կենտրոնում գործում են արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականություն ու ընթացակարգեր։ Կենտրոնի միջազգայնացումը, արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականությունը բխում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի զարգացման ռազմավարական ծրագրից: Որպես միջազգայնացմանն ուղղված այլ գործընթաց կարևորվում է միջմշակութային հաղորդակցությունը: Վերջին հինգ տարիներին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բազայի վրա գործող «Կենսատեխնոլոգիա» և «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» ամբիոններում անգլերեն լեզվով մագիստրոսական կրթություն է իրականացվում օտարերկրյա ուսանողների համար (Իրան և Սիրիա)։ Միաժամանակ, հարկ է նշել, որ 2008թ. ՀՀ ԳԱԱ-ն իրականացնում է օտարերկրյա ուսանողների ընդունելություն և կրթության կազմակերպում ՀՀ ԳԱԱ ասպիրանտական համակարգում և օտարերկրյա ասպիրանտների թվով առաջատար ԲՈՒՀ-երից է ՀՀ-ում:  Հարկ ենք համարում նշել, որ 2014թ. <<Փիփլ ֆոր Փիփլ>> ՀԿ-ի հետ կնքվեց հուշագիր, որի առարկան է մագիստրոսական և ասպիրանտական կրթության կազմակերպումը Բանգլադեշի, Նեպալի և Հնդկաստանի քաղաքացիների համար, որը նոր հեռանկարներ է բացում միջմշակութային հաղորդակցման և միջազգայնացման հեռանկարների առումով: ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային Կենտրոնը միջազգային համագործակցության համաձայնագրեր և հուշագրեր ունի մի շարք միջազգային հաստատությունների և կառույցների հետ՝  Պարմայի համալսարան (Իտալիա), Թայվանի Յուան Զե համալսարան (Չինաստանի հանրապետություն), Միդլսեքս համալսարան (ՄԹ), Աթենքի ազգային տեխնիկական համալսարան (Հունաստան), Լյուվենի համալսարան (Բելգիա), Աստրախանի պետական համալսարան (ՌԴ), ՏԻՐԻ (TIRI) կազմակերպություն (Մեծ Բրիտանիա), Առնոս առցանց կրթություն (Հունաստան), իսկ մի շարք համաձայնագրեր և հուշագրեր բանակցությունների փուլում են: 2009-2013 թթ. Եվրամիության Տեմպուս-Տասիս «Նոր մագիստրոսական ծրագիր` Գրադարանային գործ և ինֆորմատիկա» միջազգային ծրագրի շրջանակներում Կենտրոնը պատրաստել և ներդնել է նոր մագիստրոսական ուսումնական պլան` Գրադարանային – տեղեկատվական աղբյուրներ  մասնագիտության գծով, որն համապատասխանում է Եվրոպական կրթական չափորոշիչներին, ինչպես նաև ներկայիս աշխատաշուկայի պահանջներին և կարիքներին: Ներկա փուլում, երբ Հայաստանի Կառավարությունը հայտարարել է գիտելիքահենք հասարակություն կառուցելու իր նպատակների մասին, և այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են արվում, հատկապես կարևորվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող գրադարանավարների պատրաստումը, ովքեր զգալի դեր կունենան մեր երկրում «Կրթություն-Գիտություն-Նորարարություն» եռանկյունու կայացման համար։ Նման մասնագետներ շուրջ մեկ տասնամյակից ավել պատրաստվում են Եվրոպական համալսարաններում, և Եվրոպական գործընկերների օգնությամբ ունեցանք դասընթաց, որը թույլ է տալիս պատրաստել նմանատիպ մասնագետներ նաև Հայաստանում։ Ծրագրին մասնակցում են 5 Եվրոպական համալսարան՝ Միդլսեքս համալսարան (Լոնդոն), Աբերդենի համալսարանը (Շոտլանդիա), Բարսելոնայի համալսարան (Իսպանիա), Պարմաի համալսարան (Իտալիա), Ռեզեկնեի համալսարան (Լատվիա)։ Ծրագրին մասնակցում են նաև Տաշկենտի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանը, Տաշկենտի մշակույթի համալսարանը, ինչպես նաև Թբիլիսիի Ճավճավաձեի անվան պետական համալսարանը։ Բացի Գիտակրթական միջազգային կենտրոնից, Հայաստանից ծրագրին մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը։ 2013թ. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում մեկնարկեց լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում ծրագիրը, որը նախատեսվում է կազմակերպել ցկյանս կրթություն՝ հեռավար ուսուցման հարթակի կատարելագործմամբ և դրա արդյունավետ կիրարկմամբ: Պարմայի համալսարանը դարձավ սույն ծրագրի ռազմավարական գործընկերը: Ծրագրի շրջանակներում անցկացվում է թրեյնինգավարների և/կամ դասախոսների վերապատրաստում (TOT-training of trainers) արտերկրի գործընկեր համալսարաններում՝ Պարմայի համալսարան և Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի Էլեկտրոնիկայի և համակարգչային համակարգերի ինստիտուտ փորձի փոխանակման նպատակով: Կենտրոնի դասախոսները սովորում են կազմել ծրագրեր հեռավար ուսուցման համար, որոնք կտրամադրեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ին` հեռավար ուսուցման հարթակում տեղադրելու և ազատ կիրարկելու համար: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև առցանց գիտաժողովի դահլիճ, որտեղ ուսանողները հնարավորություն կստանան լսելու դասախոսություն արտերկրի և տեղի առաջատար մասնագետների կողմից: Ընդհանուր առմամբ,  այս ծրագրի բարեհաջող իրագործումը լուծում է մի շարք խնդիրներ, մասնավորապես. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում ներդրվում է զարգացած և տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում ստեղծվում է հեռավար շարունակական կրթություն անցկացնելու համար տեխնիկապես հարմար և վերազինված լսարան և առցանց գիտաժողովի դահլիճ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մասնագետները վերապատրաստվում են արտասահմանյան գործընկեր հեղինակավոր բուհերում, կազմվում են համապատասխան ուսանողակենտրոն ուսումնական ծրագրերի ցանկ, թվայնացվում են ուսումնառության համար անհրաժեշտ գրականությունը և նյութերը, ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվում են ՀՀ ԳԱԱ հեռավար ուսուցման հարթակում: Կրթության որակի ապահովման եվրոպական փորձի ուսումնասիրման նպատակով համագործակցության շրջանակներում Կենտրոնի որակի ապահովման բաժնի մի խումբ աշխատակիցներ մեկնել են Պրահա՝ Կարլովի համալսարան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա համագործակցությունը կրթության որակի հետագա բարելավմանը միտված ծրագրերի շրջանակում: ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային Կենտրոնը 2014թ. սկզբին պայմանագիր է կնքել զբոսաշրջության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող AMADEUS ընկերության հետ, որը հիմնադրվել է 1987թ.: AMADEUS ցանցի միջոցով հնարավորություն է ընձեռնվում մուտք գործել շուրջ 104 հազար տուրիստական ընկերությունների, 36 հազար տարբեր ավիաընկերությունների ավիատոմսերի ամրագրման և վաճառքի համակարգեր, ինչպես նաև ստանալ ամբողջ աշխարհի ավիաընկերությունների չվերթներում առկա տեղերի քանակի 95%-ի վերաբերյալ տեղեկատվություն:  Կենտրոնը համագործակցության վերաբերյալ պայմանագիր է կնքել AMADEUS-ի՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնի հետ, որի շնորհիվ տուրիզմի կառավարում բաժնի ուսանողները հնարավորություն են ստացել մուտք գործել AMADEUS համակարգ` ծրագրով աշխատելու համար: Միաժամանակ Կենտրոնի աշխատակիցները և դասախոսները մասնակցել են վերապատրաստման դասընթացների և ստացել համապատասխան հավաստագրեր AMADEUS ծրագրով աշխատելու վերաբերյալ:
Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign