Թուրքիայում երգչին սպանել են քրդերեն երգ կատարելու համար
International newsՍտամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում քրդերեն երգելու համար հենց բեմի վրա դաժանորեն սպանվել է ազգությամբ քուրդ երգիչ Սելիմ Սերհադը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է երգչի ընկերը` Օնուր Աքայը:
«Երիտասարդ երգիչ Սելիմ Սերհադը հաշտության եւ խաղաղության մասին քրդերեն երգեր երգելու համար սպանվել է հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել եւ դանակի հարվածներ են հասցրել երգչին: Նա 3 երեխաների հայր էր», -գրել է Օնուր Աքայը: