«Գող-մարդասպան Էրդողան» պաստառն արտահայտվելու ազատության շրջանակում է. թուրքական դատարան
International newsԹուրքիայում ավարտվել է 301 հանքափորների կյանք խլած Սինոփում գտնվող Սոմա ածխահանքի աղետի համար բողոքի պատճառով 6 ցուցարարների դեմ բացված դատական գործը:
Ինչպես հաղորդում է թուրքական sol.org լրատվական կայքը, Սինոպի դատարանը ածխահանքի աղետի հետ կապված հանրահավաքում «Գող-մարդասպան Էրդողան» լոզունգ պարզելու համար «Նախագահին վիրավորելու» մեղադրանքով դատվող 6 անձանց նկատմամբ արդարացման վճիռ է կայացրել:
Բացի այդ, դատարանը Սոմայի աղետի հետ կապված հանրահավաքներում «Դա վթար չէ, կոտորած է», «Գող-մարդասպան Էրդողան», «Սոման չենք մոռանա» լոզուգները Թուրքիայի սահամանադրության համաձայն գնահատել է «արտահայտվելու ազատության» շրջանակում:
Կայքը հայտնում է, որ թուրքական դատարանի այդ որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով հետագա դատական գործերի համար: