«Արարատ»-«Բանանց»` 0:0, «Շիրակ»-«Փյունիկ»` 0:2
SportՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակում Երևանի «Արարատ»-ն ու «Բանանց»-ն իրենց մրցավեճն ավարտեցին ոչ ոքի` 0:0 հաշվով, իսկ Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը Գյումրիում 2:0 հաշվով առավելության հասավ տեղի «Շիրակ»-ի նկատմամբ: «Հանրապետական» մարզադաշտում Արարատ»-ն ավելի մոտ էր հաղթանակին. ունենալով երեք ռեալ գոլային պահ` Վարուժան Սուքիասյանի սաներին չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ:
«Փյունիկ»-ի կազմում էլ «Շիրակ»-ի դարպասը գրավեցին Վարդան Պողոսյանն ու Վարդգես Սաթումյանը:
Գյումրիում տեղի ունեցած մրցավեճն ավելի լարված էր, շիրակցիները ևս ունեին գոլային հնարավորություններ, սակայն դրանք իրացնել չհաջողվեց:
Այս հանդիպումներից հետո «Փյունիկ»-ն ու «Շիրակ»-ը 20-ական միավորով կիսում են 2-3 երրորդ տեղերը, «Արարատ»-ը 17 միավորով 5-րդ տեղում է, «Բանանց»-ն 8 միավորով 7-րդ հորիզոնականում: Հոկտեմբերի 25-ին կկայանա 11-րդ տուրի ևս երկու հանդիպում: