Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Մերձավոր Արևելքում
International newsՌուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը համաձայնել են ամրապնդել համագործակցությունը՝ Մերձավոր Արևելքում կայունություն և անվտանգություն ապահովելու համար: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
«Լավրովը տեղեկացրել է իրանցի գործընկերոջը՝ նախօրեին Վիեննայում ԱՄՆ պետքարտուղարի և Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ տեղի ունեցած հանդիպման մասին, որը նվիրված է սիրիական ճգնաժամի կարգավորմանը: Ընդգծվել է Սիրիայում իրավիճակի արագ կարգավորման նխպատակով միջազգային ջանքերի համակարգման անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարները պայմանավորվել են նաև «Ռուսաստանի և Իրանի միջև հետագա համագործակցության ամրապնդման շուրջ՝ մերձավորարևելյան տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար»:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր Իրանին ու Եգիպտոսին Սիրիայի շուրջ բանակցություններին միանալու անհրաժեշտության մասին: