Սոչիում մոտ հազար մարդ է տարհանվել կայարանից՝ ականապատման մասին ահազանգի պատճառով
International newsՍոչիի «Ադլեր» երկաթուղային կայարանի տարածքից մոտ հազար մարդ է տարհանվել հնարավոր ականապատման մասին հեռախոսազանգից հետո, գրում է gazeta.ru-ն:
Ականապատման մասին ահազանգը ստացվել է մոտ 17:00-ին, 10-15 րոպեի ընթացքում կայարանի տարածքից տարհանվել է մոտ հազար մարդ, դա անձնակազմն է և ուղևորները, հիմնականում հանգստացողներ, ովքեր վերադառնում էին Սոչիի հանգստավայրերից։
«Բացի այդ, մոտ կես ժամով հետաձգվել է երեք ուղևորատար գնացք: Երկաթուղային կայարանի և դրան հարակից տարածքների ստուգման ընթացքում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել»,- պատմել է իրավապահ մարմիններում լրատվամիջոցների աղբյուրը:
Այժմ իրականացվում են զանգը կատարող անձի որոնողական աշխատանքներ: