«Բավարիան» Գերմանիայի առաջնության ռեկորդ է սահմանել
SportՄյունխենի «Բավարիան», Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում 4:0 հաշվով հաղթելով «Քյոլնին», այդ մրցաշարում արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել։ Գերմանական գրանդի ֆուտբոլիստներն առաջնության մեկնարկային 10 հանդիպումներում 33 գոլ են խփել, ինչը Բունդեսլիգայի պատմության լավագույն ցուցանիշն է։ Նախորդ լավագույն ցուցանիշները պատկանում էին «Բավարիային» (1976/77) և Ֆրանկֆուրտի «Այնթրախտին»(1974/75)՝ 32 գոլ;
Հիշեցնենք, որ այդ հաղթանակը 1000-րդն էր մյունխենցիների համար Բունդեսլիգայում։ Բացի այդ, նրանք ռեկորդ են սահմանել նաև մեկնարկային 10 խաղերում տարած 10 հաղթանակներով, որը Գերմանիայի առաջնության լավագույն ցուցանիշն է։