Չելսին կարող է ձեռք բերել Ցրվենա Զվեզդայի 19-ամյա կիսապաշտպանին
SportԼոնդոնի «Չելսին» կարող է համալրվել սերբական «Ցրվենա Զվեզդայի» 19-ամյա կիսապաշտպան Մարկո Գրուիչով,- այդ մասին տեղեկացնում է «Guardian»-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը մտադիր է երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարին:
Ամռանը Գրուիչը Սերբիայի հավաքականի կազմում դարձել էր մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն։