Կիեւի երկու ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանը բացել են էլեկտրական սղոցով
International newsԿիեւի երկու ընտրատեղամասերում քվեաթերթիկներով լի չհրկիզվող պահարանների բանալու հետ կապված խնդրի պատճառով ստիպված են եղել այն բացել էլեկտրական սղոցի օգնությամբ։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինկայա Պրավդա»-ն՝ վկայակոչելով ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հարցերով քաղաքային համակարգող կենտրոնի համակարգող Վլադիմիր Բոնդարենկոյին։
«Առավոտյան ժամը 8-ի դրությամբ երկրի ողջ տարածքում բացվել են 1087 ընտրատեղամասեր։ Խնդիրներ են ծագել երկու տեղամասերում»,-ասել է Բոնդարենկոն։ Նրա խոսքով, Պեչերյան շրջանում տեղամասերից մեկում, որտեղ պետք է քվեարկեր երկրի նախագահը, Ընտրական հանձնաժողովի նախագահը կոտրվել է սեյֆի բանալին։ «Արդյունքում սեյֆը բացել են էլեկտրական սղոցի օգնությամբ։ Տեղամասը բացվել է 8.30-ին եւ աշխատում է նորմալ հունով»,-նշել է նա։
Իսկ Դնեպրովյան շրջանում բանալին «լռվել է» չհրկիզվող պահարանի կողպեքում, որը եւս բացել են էլեկտրական սղոցի օգնությամբ։