Քիշնեւում հազարավոր ցուցարարներ պահանջում են ազատ արձակել Ռենատո Ուսատիին
International newsՔիշնեւում հազարավոր ցուցարարներ ուղղվել են դեպի դատարանի շնքը, որտեղ պահանջել են վերանայել դատախազի միջնորդությունը՝ ընդդիմադիր «Մեր կուսակցության» առաջնորդ, Բելցի քաղաքի ղեկավար Ռենատո Ուսատիի կալանքի ժամկետը 30 օրով երկարաձգելու հարցը։
Ցուցարարները պահանջում են ազատ արձակել նրան, միաժամանակ վանկարկելով. «Ազատություն Ուսատիին», «Ռենատո», «Կորչեն օլիգարխները»։ Ոստիկանությունն ուղեկցում է ցուցարարներին, հաղորդում է AllMoldova-ն։
«Մեր կուսակցության» շտաբի տվյալներով, ընդհանուր առմամբ, բողոքի երթին մասնակցում է 5-7 հազար մարդ։ Խորհրդարանի, կառավարության եւ այլ պետական շենքերի հսկողությունն ուժեղացվել է։
Ավելի վաղ նշվել էր, որ Մոլդովայի Բելցի քաղաքի ղեկավար Ռենատո Ուսատիին գաղտնի գրագրության խախտման մեղադրանք է առaջադրվել։