Ասադը հայտարարել է, որ ռուսաստանյան օդուժի գործողությունների արդյունավետությունը գերազանցել է բոլոր սպասումները
International newsՌուսաստանյան Օդատիեզերական ուժերի գործողությունների արդյունավետությունը Սիրիայում գերազանցել են թե սիրական, եւ թե անգամ ամերիկյան կողմի սպասումները:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ռուս խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Ինչպես ՏԱՍՍ-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է ռուսաստանյան պատվիրակության անդամ, սենատոր Դմիտրի Սաբլինը, Սիրիայի նախագահը նշել է, որ սպասվում էր ահաբեկիչների դեմ պայքարում ռուսաստանյան օդուժի մասնակցության բարձր որակ, սակայն «ոչ սիրական իշխանությունները, ոչ էլ անգամ ամերիկացիները չէին սպասում, որ օդուժն այդքան արդյունավետ կգործի»:
Նրա խոսքերով, Ասադը նաեւ հայտարարել է այն մասին, որ «ահաբեկիչները սկսում են լսել Սիրիայի տարածքը» եւ «որ Սիրիայում նրանց հաղթելը շատ ավելի էժան է ու դյուրին, քան հետագայում աշխարհի այլ անկյուններում»: