Չեխիայի նախագահը չի կարեկցում iPhone եւ «հազարավոր եվրոներ» ունեցող փախստականներին
International newsNews.am-ը գրում է.
Եվրամիության երկրներ ձգտող ապօրինի միգրանտների մեծ մասը կարեկցության արժանի չէ: Նրանք հիմնականում երիտասարդ, առողջ եւ նյութապես ապահովված տղամարդիկ են, որոնք վտանգի են ենթարկում սեփական երեխաներին՝ ԵՄ երկրների քաղաքացիների կարեկցանքն առաջացնելու համար: Չեխական «Փայլ» պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
«Նրանք (երեխաները) այդ տղամարդկանց համար կենդանի վահանի դեր են կատարում: Երեխաներն կարեկցանք են առաջացնում, իսկ նրանց հետեւում թաքնվող iPhone-ներով տղամարդիկ փորձում են այդ կարեկցանքը դեպի իրենց ուղղել»,- ասել է Զեմանը:
Չեխիայի նախագահը վստահ է, որ Եվրամիության սահմանները գրոհող ապօրինի միգրանտներն ամենեւին էլ աղքատ մարդիկ չեն, նրանց գրպանները լի են «հազարավոր եվրոներով եւ հազարավոր դոլարներով»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Զեմանը նաեւ քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությունը՝ Բեռլինին մեղադրելով միգրացիոն ճգնաժամի առաջացման համար: