Օդեսայում Լենինի արձանը փոխակերպել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսի
International newsՈւկրաինայում Լենինի բրոնզե արձանը փոխակերպել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսի` Դարթ Վեյդերի արձանի:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Օդեսայում 1960-ականներին տեղադրված քանդակը պետք է ապամոնտաժվեր կառավարության որոշմամբ` ըստ ապախորհրդայնացման մասին օրենքի: Սակայն, փոխարենն այն վերածվել է «ասղային» հերոսի:
Արձանի պատվանդանին անգամ գրված է «Դարթ Վեյդեր»: Արձանի փոխակերպման հեղինակն է Օդեսայում բնակվող նկարիչ Ալեքսանդր Միլովը:.jpg)
.jpg)