Պակիստանում չորս մարդ Է զոհվել հարեւան երկրում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով
International newsՊակիստանում չորս մարդ Է զոհվել երկրաշարժի հետեւանքով, որի Էպիկենտրոնը գտնվում Էր Աֆղանստկանում. Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանն ու բժիշկներին:
Պակիստանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվածներից մեկը երեխա Էր:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ հոկտեմբերի 26-ին 7,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Աֆղանստանում: Այն գրանցվել Է տեղական ժամանակով ժամը 14:09-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:09-ին): Երկրաշարժի օջախը գտնվում Էր 212,5 կիլոմետր խորության վրա Ժարմ քաղաքից 45 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Պակիստանում, Հնդկաստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում եւ Ղազախստանում:
Հնդկաստանում ցնցումներն զգացվել են ընդարձակ տարածքում՝ Ջամուի եւ Քաշմիրի եւ Հիմաչալ-Փրադեշի նահանգներից մինչեւ Փենջաբ ու Բիհար եւ արդեն թուլացած հասել են մայրաքաղաք Նյու Դելի:
Բնակչությունը խուճապահար դուրս Է վազել փողոցներ: Հաղորդվում Է երկրի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում ոչ մեծ ավերածությունների մասին: Ոստիկանության հաղորդումների համաձայն՝ Սրինագար քաղաքում չեն աշխատում հեռախոսագծերը, խախտված Է Էներգամատակարարումը: Նյու Դելիում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես կանգնեցվել Է մետրոյի երթեւեկությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: