Yerevan, 19.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՌԴ-ն հաշվի կառնի Հայաստանի շահերը

Analysis

Հայաստանը, գտնվելով բարդ և խնդրահարույց տարածաշրջանում, և տարիներ ի վեր զգալով շրջափակման դառը հետևանքները, չի կարողացել լիարժեքորեն օգտագործել իր զարգացման հնարավորությունները: Սրանով հանդերձ վերջին շրջանում ավելացել են Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցության ծանր հետևանքները ՀՀ տնտեսության վրա: Ներկայումս Հայաստանի համար տարբեր տնտեսական կառույցների և երկրների հետ կապերի հաստատումը և հարաբերությունների խորացումը տարբեր ուղղություններով առանցքային նշանակություն ունի, քանի որ այս ամենը թույլ կտա հետ չմնալ ժամանակակից դինամիկ զարգացող աշխարհից:

Հայաստանը հանդես է գալիս ԵՏՄ շրջանակներում կապերի խորացման և տնտեսական միության ընդհանուր տնտեսական գոտին արդյունավետ օգտագործման դիրքերից` միաժամանակ հանդիսանալով ԵՄ-ի առանցքային գործընկեր, որն իր հերթին շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում:

Հայաստանի նման մոտեցումը հաշվի են առնում նաև եվրոպական գործընկերները ՀՀ-ի հետ իրենց հարաբերությունները կառուցելիս: Ճիշտ է, 2013թ-ին Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ ԵՄ-ի հետ ստորագրել նոր և փոխշահավետ փաստաթուղթ, որը կընդգրկի փոխգործակցության լայն շրջանակ:

Վերջին շրջանում ՀՀ-Բրյուսել համագործակցության խորացումը թևակոխում է նոր փուլ: ԵՄ խորհուրդը հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների մակարդակով հանդիպման ժամանակ լիազորել էր Եվրահանձնաժողովին՝ բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի ԵՄ-ի և հանրապետության միջև գործընկերության ու համագործակցության մասին գործող համաձայնագրին։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը նախատեսված է մինչև տարեվերջ։ Նախատեսվում է, որ փաստաթուղթն ունենալու է քաղաքական և տնտեսական բաղադրիչներ:

ԵՄ ներկայացուցիչներն իրենց հայտարարություներում ի ցույց են դնում, թե իրենք մեծապես շահագրգռված են, որ կնքվի ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայանագիր, ինչը չի հակասի ԵՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Գործընթացին զուգահեռ տեսակետներ էին հնչում, թե Մոսկվան որևէ շահագրգռվածություն չունի ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրումից, և դժվար թե կարելի է բանակցություններից լուրջ արդյունք ակնկալել: Սակայն վերջին քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը որոշել է ոչ միայն չխոչնդոտել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլև խրախուսել այն: Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է. «Կարծում եմ` անհրաժեշտ է, որ ԵՄ-Հայաստան բանակցությունները ստացվեն: Երկրորդը` այդ փոխհարաբերությունները, կարծում եմ, չեն հակասի ՀՀ-ՌԴ հարաբերություններին, քանի որ մենք ինքներս էլ ԵՄ-ի հետ հարաբերություններ էինք զարգացնում, իհարկե մինչև այն պահը, երբ ԵՄ-ն դադարեց ցանկանալ մեզ հետ հարաբերություններ ծավալել»: Վ. Նեբենզիան նաև հավելել է, որ Ռուսաստանը ոչ միայն չի խոչնդոտում ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը, այլև խրախուսում է՝ շեշտելով ԵՄ-ԵԱՏՄ կազմակերպությունների շրջանակներում:

Վ. Նեբենզիայի այս հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանը կարևորում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումը, ինչը թույլ կտա արահետ բացել ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարգավորման հարցում:

Հարկ է նշել, որ թե Եվրամիությունը, թե Ռուսաստանը ժամանակի ընթացքում իրենց վարած քաղաքականության արդյունքում դասեր են քաղել և որոշ առումով եկել են այն գիտակցության, որ հնարավոր է վարել նաև փոխլրացնող և փոխգործակցության վրա հիմնված կոմպրոմիսային քաղաքականություն:

Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ նախատեսված բանակցությունների արդյունքում կներկայացվի փաստաթուղթ, որում հաշվի կառնվեն և ՀՀ-ԵԱՏՄ, և ՀՀ-ՌԴ, ինչպես նաև ՌԴ աշխարհաքաղաքական շահերը:

Մյուս կողմից հնարավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի կնքմամբ Հայաստանը դառնա ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության ապահովման տեսանկյունից կարևորագույն հարթակ, ինչը թույլ կտա Եվրասիական միության անդամ երկրներին Հայաստանի միջնորդությամբ շահավետ պայմաններով դուրս գալ ԵՄ շուկա և հակառակը:

Ամփոփելով նշենք, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում նոր փաստաթղթի կնքումը բացառիկ կարգավիճակ է նախատեսում ՀՀ-ի համար, քանի որ տարածաշրջանի ոչ մի երկիր դեռևս հնարավորություն չի ունեցել իր դիրքերը միաժամանակ ամրապնդել ԵՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության հարցում, ինչպես նաև լուրջ արդյունքներ գրանցել եվրոպական ուղղությամբ:

Միջազգայնագետ Նարեկ Պողոսյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance