Նադալ. Ֆեդերերն ի զորու է ևս մեկ «Մեծ Սաղավարտ» նվաճելու
SportԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է այն, որ Ռոջեր Ֆեդերերը 34 տարեկանում շարունակում է հաձող հանդես գալ ATP մրցաշարերում։
-Ես զարմացած չեմ, որ Ռոջերն իր տարիքում շարունակում է այսպես խաղալ։ Նա անհավատալի տաղանդավոր է, գերազանց մրցաշրջան է անցկացրել, պայքարել է «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում հաղթանակի համար։ Չգիտեմ՝ նա ևս մեկ «Սաղավարտ» կնվաճի՞, բայց վստահ եմ, որ նա կարող է անել դա։ Եթե դու այդքան հաճախ ես դուրս գալիս այդ մրցաշարերի կիսաեզրափակիչ և եզրափակիչ, ուրեմն մոտ ես հաղթանակին։ Բայց այս տարի միայն մեկ թենիսիտ էր գերիշխում։
Ես չեմ ասի, թե Ռոջերն արժանի էր այս տարի ևս մեկ «Սաղավարտ» նվաճելու, քանի որ թենիստ արդարացի մարզաձև է։ Եթե ես պարտվում եմ եզրափակչում, ուրեմն չեմ ասի, թե պետք է հաղթեի։ Սակայն Ֆեդերերը միշտ պայքարում է, և եթե նա այդքան հաճախ է հասնում կարևոր մրցաշարերի եզրափակիչ հանդիպումներին, ապա նա հաստատ կարող է հաղթել։ Եթե Ռոջերն այդ ոգով շարունակի, ապա կարող է հաղթել «Մեծ Սաղավարտի» մրցաշարում։ Դա հոյակապ կլիներ թենիսի համար։ Բայց այս տարի Նովակը գործնականում անպարտելի էր։
Կխաղա՞մ ես արդյոք 34 տարեկանում։ Եթե կորցնեմ մոտիվացիաս և դադարեմ հաճույք ստանալ խաղից, ապա կհեռանամ թենիսից։ Չգիտեմ՝ երբ դա կլինի, մե՞՞կ տարուց, երկո՞ւ, թե՞ հինգ... Հիմա ոչինչ չեմ կարող ասել,-ամփոփել է Նադալը։