Իրանում ընթացիկ տարում բռնագրավվել է մոտ 500 տոննա թմրանյութ
International newsԻրանի Իսլամական Հանրապետության անվտանգության ծառայությունը 2015 թվականի ինն ամսվա ընթացքում բռնագրավել է մոտ 500 տոննա թմրանյութ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Թեհրանում հայտնել է ԻԻՀ ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին:
«Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է թմրավաճառների ավելի քան 2 հազար ավազակախումբ: Տարեկան Իրանը այրում է ավելի քան 60 տոննա թմրամիջոց, ինչն լավագույնս է ցուցադրում այդ չարիքի դեմ պայքարի մեր վճռականությունը»,- ասել է նախարարը:
Պաշտոնյայի խոսքով` թմրամիջոցների դեմ պայքարի համար պետբյուջեից տարեկան 1 մլրդ դոլար, որոնք մասնավորապես տրամադրվում են սահմանային ենթակառուցվածքների բարելավմանը: