Թրամփը պաշտպանել Է Ռուսաստանի ավիահարվածները ԻՊ-ի զինյալների դիրքերին
International newsՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ինքը պաշտպանում Է Ռուսաստանի օդուժի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտների ռմբակոծումները, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Huffington Post-ին: Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք Է նույնը անի:
Ինչ վերաբերում Է ԱՄՆ ժամանած սիրիացի փախստականներին, ապա Թրամփը հայտարարել Է, որ ինքը նրանց հետ կուղարկեր Եվրոպա: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի կարծիքով՝ նրանք կարող են դառնալ «բոլոր ժամանակների մեծագույն Տրոյական ձին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: