Մինչեւ 2060 թվականը ճապոնացիների շուրջ 40 տոկոսը 65-ից բարձր տարիք կունենա
International newsՃապոնիայի քաղաքացիների 40 տոկոսի տարիքը մինչեւ 2060 թվականը կգերազանցի 65-ը, եթե պահպանվի բնակչության ծերացման ներկայիս մակարդակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության՝ հոկտեմբերի 27-ին ներկայացրած ամենամյա զեկույցում: Մինչեւ նշվ ած ժամկետը, ճապոնացիների շուրջ 27 տոկոսը, այսինքն երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը, կլինի 75-ից բարձր տարիքի:
Զեկույցում ընդգծվում Է, որ այն դեպքում, եթե ծնելիության ներկայիս գործակիցը (մեկ կնոջ եւ ծնվող երեխաների հարաբերակցությունը) պահպանվի 1,42 մակարդակի վրա, Ճապոնիայի բնակչությունը 45 տարվա ընթացքում ներկայիս 127 միլիոնից կկրճատվի մինչեւ 86,7 միլիոն:
Ճապոնիայի առողջապահության նախարարությունը նշում Է, որ երկրի կառավարությունը պետք Է ամենակարճ ժամկետում մշակի եւ ներդնի միջոցառումների փաթեթ, որոնք պետության խրախուսումն ու զորակցությունն են նախատեսում բազմանդամ ընտանիքներին, ինչը թույլ կտա երկրի բնակչության թվաքանակը մինչեւ 2050 թվականը պահպանել 100 միլիոնի մակարդակի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: