Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


10 քաղաքակրթություններ, որոնց անհետացման առեղծվածային պատճառները շարունակում են գաղտնիք մնալ (լուսանկարներ)

Մարդկության պատմության ողջ ընթացքում գրեթե բոլոր քաղաքակրթությունները կործանվել են կամ ինքնաբերաբար, կամ էլ տարերային խոշոր աղետների հետևանքով, սակայն կան նաև այնպիսի անհետացած քաղաքակրթություններ, որոնց կործանման պատճառները շարունակում են յոթ փակի տակ պահվող գաղտնիք մնալ գիտնականների համար։

10. Օլմեկների քաղաքակրթություն

Սա առաջին մեզո-ամերիկյան հասարակություններից մեկն էր։ Օլմեկները բնակեցրել էին Կենտրոնական ու Հարավային Մեքսիկայի տրոպիկական իջվածքը։ Օլմեկների առաջին հետքերը, որոնք Ք.Ա. 1400-ականներին են թվագրվում, հայտնաբերվել են Սան-Լորենցո քաղաքում։ Օլմեկները հմուտ շինարարներ էին։ Նրանց բնակավայրերում ծիսական բակեր կային, թմբեր, կոնաձև բուրգեր ու քարե արձաններ, որոնց մեջ է նաև հանրահայտ հսկայական քարե գլուխը։ Օլմեկները մեծ կախվածություն ունեին ինչպես ներքին առևտրից, այնպես էլ այլ մեզո-ամերիկյան ժողովուրդների հետ առևտրային կապերից և համարվում են այլ մեզո-ամերիկյան ժողովուրդների մշակութային նախնիները։ Ք.Ա. 400 թվականին օլմեկյան երկրի արևելյան հատվածը դատարկվեց հավանաբար կլիմայական փոփոխությունների արդյունքում։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ արտագաղթի պատճառ կարող էր դառնալ հրաբուխը, կամ էլ նրանց կարող էին նվաճել, բայց առ այսօր հայտնի չէ, թե ով։

9. Նաբաթեական արքայություն

Նաբաթեացիները սեմական ցեղ էին, որոնք բնակեցնում էին ժամանակակից Հորդանանի, Իսրայելի, Սիրիայի ու Սաուդյան Արաբիայի տարածքները։ Այս ցեղերն առավել հայտնի են իրենց մայրաքաղաք Պետրայի համար։ Իրոք, Պետրան զարմանալի քաղաք է, որի ամենահռչակավոր հատվածը հենց ժայռի մեջ փորված հրաշագեղ գանձարանն է։ Նաբաթեացիների հարստությունները կուտակվում էին շնորհիվ բազմաթիվ առևտրային ուղիների, որոնք անցնում էին իրենց հողերով։ Նրանք վաճառում էին ոսկոր, մետաքս, համեմունքներ, թանկարժեք մետաղներ ու քարեր և դեղամիջոցներ։ Նաբաթեական մշակույթի վրա մեծ ազդեցություն են թողել Հունաստանը, Հռոմը, Արաբիան ու Ասորեստանը։ Ի տարբերություն իր ժամանակակից այլ մշակույթների՝ Նաբաթեական արքայությունում չկար ստրկատիրություն, ու հասարակության յուրականչյուր անդամ իր լուման էր ներդնում ընդհանուր բարօրության հարցում։ Մ.Թ. 44-րդ դարում նաբաթեացիները լքեցին Պետրան, և ոչ ոք չի հասկանում, թե կոնկրետ ինչն էր դրա պատճառը։ Հնէաբանական գտածոներն ապացուցում են, որ նրանց տեղահանությունը լավ կազմակերպված էր ու ոչ բռնի։ Այս առեղծվածի ամենատրամաբանական բացատրությունը կայանում է նրանում, որ երբ առևտրային ուղիները, որոնցից կախված էին նաբաթեացիները, տեղափոխվեցին ավելի հյուսիս, այս քաղաքակրթությունը կորցրեց իր գոյության հիմնական ստիմուլն ու լքեց Պետրան։

8. Աքսումյան արքայություն

Աքսումյան արքայության պատմությունը սկիզբ է առնում Մ.Թ. 1-ին դարում, ժամանակակից Եթովպիայի տարածքում։ Աքսումը կարևոր առևտրային կենտրոն էր, որը զբաղվում էր փղոսկրի, գյուղմթերքի ու ոսկու արտահանմամբ առավելապես դեպի Հռոմեական կայսրություն ու Հնդկաստան։ Շնորհիվ դրա աքսումցիները շատ հարուստ ժողովուրդ դարձան, և առաջացավ աֆրիկյան մշակույթը, որտեղ գործում էր սեփական դրամային համակարգը։ Աքսումի ամենահայտնի հուշարձանները հսկայական ստելաներն ու քարե օբելիսկներն են։ Համաձայն տեղի լեգենդների՝ հրեա Հուդիթ թագուհին գրավեց Աքսումի արքայությունը՝ հրի մատնելով դրա եկեղեցիներն ու գրադարանները։ Այլ տեսությունների համաձայն՝ Աքսումի արքայության պատճառ են դարձել կլիմայի փոփոխությունը, առևտրային շրջափակումն ու սովը։

7. Միկենյան քաղաքակրթություն

Միկենեն հիմնվել է հարավային Հունաստանում Ք.Ա. 1600-ականներին։ Հին հունական շատ առասպելներում պատմվում է Միկենեի մասին, ու համաձայն Հոմերոսի՝ դրա արքա Ագամեմնոնը հանդիսանում էր հունական զորքի գերագույն հրամանատարը Տրոյական պատերազմի ժամանակ։ Միկենեն հզոր ռազմական նավատորմ ուներ ու կիրառում էր այն ինչպես պատերազմների, այնպես էլ այլ պետությունների հետ առևտուր վարելու համար։ Բնական ռեսուրսների սակավության պատճառով միկենցիները ստիպված էին ներկրել տարատեսակ ապրանքներ ու հումք, որը հետո պատրաստի ապրանքի վերածելով՝ նրանք հմուտ արհեստավորների համբավ ձեռք բերեցին։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչը հանգեցրեց այս քաղաքակրթության անկմանը։ Համաձայն տեսությունների՝ դա միկենյան հասարակության տարբեր խավերի բախման հետևանք էր, իսկ այլ գիտնականներ գտնում են, որ պատճառը երկրաշարժերի և առևտրի կասեցման մեջ է, ինչպես նաև հյուսիսից ներխուժած դորեացիների, մասամբ էլ Բալկաններից Մերձավոր Արևելք տեղափոխվող արիական ծովային ժողովրդի հարվածների։

6. Կխմերյան կայսրություն

Կխմերյան կայսրությունը գտնվում էր ժամանակակից Կամբոջայի տարածքում։ Այն ծագեց Մ.Թ. 9-րդ դարում ու շուտով դարձավ հարավարևելյան Ասիայի հզորագույն տերություններից մեկը։ Կխմերները շատ հարուստ մշակույթ ունեին, բայց այդ քաղաքակրթությունը չդիմացավ մարտահրավերներին, և դրան նպաստեցին մի շարք գործոններ, սակայն այսօր դժվար է նշել հենց այն գործոնները, որոնք, ի վերջո, հանգեցրին այս քաղաքակրթության անկմանը։

5. Տրիպոլյան մշակույթ

Ուշ նեոլիթյան այս մշակույթը գոյություն է ունեցել Ք.Ա. 5500-2750 թվականներին։ Այս մշակույթի ցեղախմբերն իրենց ծաղկունքի զենիթում ստեղծեցին Եվրոպայի խոշորագույն նեոլիթյան բնակավայրերը, որոնցից ոմանք մինչև 15.000 բնակչություն ունեին։ Ամենամեծ գաղտնիքներից մեկը՝ կապված այս քաղաքակրթության հետ, հանդիսանում է այն, որ ամեն 60-80 տարին մեկ մարդիկ այրում էին իրենց բնակավայրն ու ավերակների վրա նորն էին կառուցում։ Նրանք հավատում էին մեծ մայր-աստվածուհուն, ով հանդիսանում էր մայրության ու պտղաբերության խորհրդանիշը։ Նրանք նաև խոնարհվում էին ուժի, պտղաբերության ու երկնքի խորհրդանիշ հանդիսացող ցլի և հավերժությունը խորհրդանշող օձի առջև։ Համաձայն վարկածներից մեկի՝ տրիպոլյան քաղաքակրթությունն ընկավ կուրգանյան քաղաքակրթության հարվածների տակ, սակայն վերջերս արված մի շարք հայտնագործություններ վկայում են այն մասին, որ քաղաքակրթության կործանման պատճառ կարող էին դառնալ նաև կլիմայական փոփոխությունները։

4. Կլովիսի մշակույթ

Այս նախապատմական հնդկացիական քաղաքակրթությունը գոյություն է ունեցել Ք.Ա. 10.000-ականներին, և դրա ցեղախմբերը բնակվում էին Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական հարթավայրերում։ Նրանք հիմնականում որսորդությամբ և հավաքչությամբ էին զբաղվում։ Սա հաստատվում է նաև նրանց բնակավայրների ավերակներում հայտնաբերված մամոնտների, բիզոնների ու այլ կաթնասունների ոսկորներով։ Կլովիսի քաղաքակրթության ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 125 տեսակի բույսեր ու կենդանիներ են օգտագործել։ Այս քաղաքակրթության ոչնչացման ամենահավանական պատճառը վաղ դրիասյան դարաշրջանում սկսված Սառցե փոքր դարաշրջանն էր։

3. Մինոյական քաղաքակրթություն

Այս քաղաքակրթությունն իր անվանումը ստացել է Կրետեի առասպելական արքա Մինոսի պատվին, ով հանդիսանում է Դեդալոսի կողմից կառուցված լաբիրինթոսի տիրակալը։ Իրականում, Մինոյական մշակույթն առաջին ճանաչված քաղաքակրթություն է Եվրոպայում։ Այսօր այն ամենը, ինչ մնացել է երբեմնի հզոր այդ քաղաքակրթությունից, մի շարք ամրոց-պալատներն են ու դրանցում առկա արտեֆակտները։ Շատ գիտնականներ հավատում են, որ Մինոյական քաղաքակրթությունը կործանվել է հրաբխի ժայթման պատճառով, բայց կան անհերքելի ապացույցներ, որ մինոյցիները ողջ են մնացել այդ աղետից հետո։ Միևնույն ժամանակ կա հավանականություն, որ հրաբխի արդյունքում կորավ նրանց բնակության տարածքի ողջ ֆլորան, ինչը սով առաջացրեց և զրկեց նոր նավեր կառուցելու հնարավորությունից ու ի վերջո հանգեցրեց քաղաքակրթության անէացմանը։

2. Անասազի

Անասազի մշակույթը նախապատմական հնդկացիական պուեբլո մշակույթի նախատիպն է, որը գոյություն է ունեցել ԱՄՆ-ի ներկայիս տարածքի հարավարևմտյան հատվածում, որը հիմա հայտնի է որպես Չորս անկյուն (Կոլորադո, Յուտա, Արիզոնա և Նյու Մեքսիկո նահանգների հատման կետը)։ Անասազի քաղաքակրթությանը հատուկ էր կերամիկայի ու տների պատրաստման յուրահատուկ ոճ։ Մոտավորապես Մ.Թ. 1300 թվականին պուեբլոների նախնիները լքեցին իրենց տները։ Միակ բանը, որը կարող էր ստպել նրանց լքել իրենց բնակավայրերն ու նահանջել ջրային ռեսուրսներից այդքան հեռու հողեր, կարող էր լինել թշնամիների հարձակումը։

1. Հինդական (Խարապյան) քաղաքակրթություն

Հինդական քաղաքակրթությունը մարդկության պատմության 3 ամենահնագույն քաղաքակրթություններից է հին եգիպտականի ու շումերականի հետ համատեղ, բայց այդ երեքի մեջ այն ամենամեծ տարածքներն է ունեցել, որոք հավասար էին Եգիպտոսի, Միջագետքի, Փոքր Ասիայի, Իրանի, Սիրիայի, Փյունիկիայի ու Պաղեստինի միավորված մակերեսին։ Այսքանով հանդերձ՝ մեր օրերում շատ քիչ բան է հայտնի այս երբեմնի հզորագույն քաղաքակրթության մասին։ Հինդական դրավիդների մոտ շատ զարգացած էր մոնումենտալ շինարարությունը, բրոնզաձուլությունն ու մանր քանդակագործությունը։ Սաղմնավորման փուլում էին ընկած մասնավոր սեփականության կոնցեպցիան և հարաբերությունները, իսկ գյուղատնտեսության հիմքում ընկած էր իռիգացիոն հողագործությունը։
 
Մոհենջ-Դարոյում հնէաբանները հայտնաբերել են մարդկությանը հայտնի հնագույն զուգարաններն ու կոյուղու համակարգը։ Բերրի հողը, բարձր խոնավությունն ու հինդական կենտրոնի բուսական հարստությունը նպաստում էին հողագործության վաղ զարգացմանը, որը հանդիսանում էր տնտեսության հիմքը՝ լրացվելով որսորդությամբ ու ձկնորսությամբ։
Հինդական քաղաքակրթության անկումը տեղի է ունեցել Ք.Ա. 18-17-րդ դարերում, ինչից հետո դրավիդական բնակչության մեծ մասը տեղափոխվում է հարավ-արևելք, իսկ ներկայիս Պակիստանի տարածքում մնում են միայն բրաուի ժողովրդի նախնիները, ովքեր կորցնում են զարգացման երբեմնի աստիճանը։ Հավանաբար քաղաքակրթության անկման պատճառը կլիմայի փոփոխությունն էր, բայց գիտնականներն առ այսօր վիճում են դրա շուրջ, որովհետև մեծ է հավանականությունը, որ հինդական քաղաքակրթության տապալումը կանխորոշեց արիների ներխուժումն ու նվաճողական պատերազմը։
You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities